Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Dresscod

21:32, չորեքշաբթի, 26 հունիսի, 2013 թ.
Dresscod

DRESSCOD

Հագուստը չէ, որ պետք է գեղեցկացնի մարդուն: Այս խոսքը մենք բազմիցս լսել ենք և որոշ չափով ընդունում ենք: Բայց արի ու տես, որ 21-րդ դարում կարելի է ասել, որ հագուստը մարդկանց կյանքում մեծ տեղ է զբաղեցնում: Արտաքինը մարդու մասին շատ բան կարող է ասել: Օրինակ, թե որտեղ է այդ մարդը աշխատում կամ ուր է ուղևորվում տվյալ կեցվածքով: Դեռևս հին ժամանակներում կար գեղեցիկ մի սովորություն, ըստ որի յուրաքանչյուր հաստատություն կլինի դա դպրոց կամ աշխատանքային հաստատություն, ուներ հագուստի համար նախատեսված dresscod-ը: Ըստ որի հաստատությունը ընդունում էր էթիկայի որոշակի նորմ հագուստի վերաբերյալ, թե ինչպես պետք է հագնվեր տվյալ հաստատության աշխատողը, աշակերտը կամ ուսանողը:

Երեխայի դաստիարակության և կրթության ժամանակաշրջանը սկսվում է դպրոցական տարիներից: Դեռևս հնում գոյություն ունեին դպրոցներ, որոնք նախատեսված էին միայն աղջիկների համար և առանձին տղաների համար: Ես ցանկանում եմ ուշադրությունս գրավել աղջիկների վրա, որոնց համար դեռևս 19-րդ դարի 2-րդ կեսին ստեղծել էին օրիորդաց դպրոցներ, որոնք հիմնվել էին Երևանում և Թիֆլիսում: Այդ դպրոցները նախատեսված էին հատուկ աղջիկների համար: Դպրոցները ունեին ընդունած հատուկ հագուստի համար dresscod: Բոլորը հագնվում էին միանման երկար զգեստներ համապատասխան որիորդաց դպրոցի կանոններին:

21-րդ դարում մի շարք դպրոցներ dresscod-եր ընդունում են: Սակայն այօր այն ոչ նրա համար, որ առանձնան աշակերտները և դա զուտ օրենք է, այլև մեր այժմյան երեխաների և շրջապատի աշխարհայացքները այնքան են փոխվել, որ դպրոցները այդ միանման հագնվելու նորմորը ընդունում են, որպեսզի երեխաների միջև հավասարություն հաստատվի: Դպրոցները ամեն ինչ անում են, որ այս ստանդարտացված հագուսների մասին dresscod-երը ընդունեն բոլորը: Չնայած լինում են մի շարք տարաձայնություններ այս առումով, սակայն կարելի է ասել, որ դպրոցներում dresscod-երի առկայությունը ցանկալի և ես կասեի նաև պարտադիր: Շատ են հանդիպում այնպիսի հարուսների երեխաներ, ովքեր հղփացած են, սիրում են իրենց ցույց տալ շրջապատում և ջանում են շրջապատի նախանձը շարժել: Ինչ անի այստեղ այն խեղճ ու աղքատ երեխան ով նրա հարևանությամբ նստած է և երազկոտ աչքերով միշտ նայելով նրա ամենորյա նորաոճ զգեստներին ստիպված հանդուրժում է նրան: Կարծում եմ dresscod-ի առկայությունը այս դեպքում կարող է փրկություն հանդիսանալ աղքատ երեխաների համար:

Dresscod-ը ցավոք չի գործում մերօրյա համալսարաններում: Եթե այսօր քիչ, բայց գոնե դպրոցներում կան dresscod-ի մասին օրենքներ, մեր համալսարանները դա չունեն: Սա շատ ցավալի է: Երիտասարդ ուսանողների մեծամասնությունը սովորելու փոխարեն համալսարան է գալիս ոչ միայն ուսում ստանալու, այլև փորձում են իրենց հագուկապի միջոցով հաստատվել և իրենց շրջապատում լավ դրսևորվել: Համալսարանների ընդունած dresscod- ը հավասարություն կմտցնեին երիտասարդ ուսանողների մեջ, թույլ չէին տա, որ ուսանողուհիները դասի հաճախեին բարձրակրունկ կոշիկներով, երեկոյան կարճ զգեստներով ու դիմահարդարմամբ: Կցանկանայի պետության որոշումներից մեկը լիներ նաև dresscod-երի ընդունումը կրթական հաստատություններում, հանձինս ԲՈՒՀ-երում, որը ինչ-որ չափով կազդեր երիտասարդ մեր ապագա սերնդի համար:

Որոշ աշխատավայրեր ի ուրախություն մեզ ունեն dresscod-ի մասին օրենք: Աշխատավայրերում Dresscod-երի առկայությունը մեծ նպաստ է բերում մարդկանց աշխատանքին: Միմյանց կողքի աշխատող երկու տարբեր սեռի ներկայացուցիչները հանձինս աշխատանքի ժամանակ չեն կենտրոնանում միմյանց վրա: Հանձինս տղամարդիկ չեն թողնում իրենց աշխատանքն ու տարվում իրենց կողքին աշխատող կանանց մարմնի բարեմասնություններով: Այս և այլ խնդիրների և աշխատանքի որակը բարձրացնելու համար խելացի և ֆինանսիստ ղեկավարները dresscod-ը համարում են իրենց աշխատանքային ձևաչափի կարևոր մասնիկներից մեկը:

Dresscod-ը կարևոր եթիկական նորմերից մեկն է համարվում: Սակայն կոչ կանեմ բոլորին, որ եթե անգամ այն ասպարեզներում էլ գտնվենք և որտեղ էլ աշխատենք կամ սովորենք պետք է ունենանք այն գիտակցությունը, թե որտեղ ինչպես հանդես գանք և ինչ հանդերձանքով, որ համապատասխանենք միջավայրի ստանդարտներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2013 | 0 | 0
Facebook