Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրթությունը ցանկալի, դիպլոմը պարտադիր

21:21, չորեքշաբթի, 26 հունիսի, 2013 թ.
Կրթությունը ցանկալի, դիպլոմը պարտադիր

Կրթությունը ցանկալի, դիպլոմը պարտադիր

Նայելով իրականությանն ու հետևելով կյանքի բնականոն ընթացքին, բազմիցս առաջանում են խնդիրներ ինչ-ինչ բնագավառներում ու դառնում են մտահոգության առարկա յուրաքանչյուրիս համար: Ես ուսանողուհի եմ և սովորում եմ իմ նախընտրած մասնագիտությամբ, հուսով եմ հետագայում կարող եմ նրան համարժեք աշխատանք գտնել և աշխատել պահպանող ուժը ապագա երիտասարդ սերունդներ է: Կարծում եմ, ու այն մասնագիտությունը ինչին, ու այժմ մասամբ տիրապետում եմ իմ ճիշտ ընտրությունն է: Իմ շրջապատում բազմիցս նկատել այնպիսի ուսանողների, ովքեր հաճախ են դժգոհում իրենց մասնագիտության ընտրությունից կամ էլ սովորում են ուղղակի դիպլոմ ձեռք բերելու նպատակով: Արդյոք պետության մեղավորությունն այստեղ կա, արդյոք նա կարող է իր իշխանությամբ և ճիշտ ընտրված քաղաքականությամբ ստիպել երիտասարդ ուսանողներին սովորել և գիտելիք ձեռք բերել: Պետությունը այս ասպարեզում մեծ դեր ունի և մի շարք գործեր է կատարում երիտասարդների համար որակյալ և բարձր կրթութուն ապահովելու գոործում: Սակայն արի ու տես, որ մի փոքր անուշադրության դեպքում հնարավոր է չհամակարգված գործողություններ տեղի ունենալ կրթական հաստատություններում:

Կցանկանայի սկսել հանրակրթական դրպոցներից, որոնք պետք է ապահովեն աշակերտների այնպիսի գիտելիքների իմացություն, որոնք նրանց կօգնեն հետագա մասնագիտութուն ընտրելիս և ունենան բավականաչափ գիտելիքներ: Պետության հրամանով բացված ավագ դպրոցների հիմնական նպատակը այն է, որ 9-ամյա կրթությունից հետո աշակերտները խորացված սովորեն այն առարկաները, որոնք պետք է պետական ընդունելության քննությունների համար և չդիմեն կրկնուսույցներին: Բայց արի ու տես, որ մեր իրականութունը այլ բան է մեզ ասում: Մինչև ԲՈՒՀ ընդունվելը դիմորդները կրկնուսույցներին բարձր վարձատրություն են տալիս և փորձում են պարապունքների ընթացքում լրացնեն այն բացը, որը չեն կարողացել ստանալ դեռևս ավագ դպրոցում: Կարծում եմ պետությունը չի կարողանում համակարգել այս գործընթացը, այլապես այսպիսի նկարագիր, որը ունեն մեր կրթական հաստատությունները չէր ունենա: Այս ամենը դեռ ոչինչ: Ինձ համար ավելի ցավալի է տեսնել նրանց ում հետաքրքրում է միայն հասարակության կարծիքը: Կարծես մոդա է դարձել դպրոցն ավարտելուց հետո միանգամից համալսարան ընդունվելը: Կողքից դիտելիս կարծիք կարելի է կազմել, թե ինչքան կիրթ և խելացի երիտաարդներ ունենք ովքեր ձգտում ունեն սովորելու և միանգամից հայտեր են լրացնում որևէ ԲՈՒՀ-ում, սակայն իրականությունը այլ է: Անգամ մասնագիտություն ընտրելիս ու հայտ լրացնելիս նրանք չեն պատկերացնում, թե ինչ կարևոր և վճռական քայլ են կատարում: Յուրաքանչյուր գիտակ, խելացի և մտածող մարդ իր կյանքի կարևոր իրադարձություններից մեկը պետք է համարի մասնագիտության ընտրությունը: Ճիշտ ընտրությունը նրան կօգնի ինչ-որ չափով կայանալ կյանքում, աշխատել, որպեսզի ունենա ապահովված օրեր մյուս ժամանակներում: Բայց արի ու տես, որ մեր ժամանակներում այս ամենին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Նրանց ոչ այլ ինչ, քան հետաքրքիր է դիպլոմը: Այն թղթի կտորը, որը իրենից ոչինչ չի ներկայացնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2137 | 0 | 0
Facebook