Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրական բնազդը

21:38, չորեքշաբթի, 26 հունիսի, 2013 թ.
Մայրական բնազդը

Մայրական բնազդը, , ,

Վաղորդյան բարկ արևն իր շողերն էր սփռել իմ պատուհանին: Կաթ-կաթ հալչող ձյան, ճնճղուկների ծլվլոցի ու մարդկանց անցուդարձ անող ձայները ինձ ստիպեցին արթնանալ և մոտենալ պատուհանին: Մարտիմեկյան գարնանային այս առավոտը առանձնակի էր, առանձնակի էր նրանով, որ աշխարհը արթնացել էր ու մարդիկ կրկին ուրախ էին իրենց օրվա գեղեցկության ու աշխատանքի համար: Ձմռան երկարատև ու ցրտաշունչ, ծանր օրերն արդեն հետևում էին: Պատշգամբից դուրս գալով սկսեցի ագահաբար շնչել գարնանային զով օդը: Աներևակայելի զգացում էր: Ներսումս խաղաղություն և հանգստություն զգացի, ներքին քնած մարդը, ով ձմեռային սառը օրերին, կարծես հանգիստ դեռ ննջում էր՝ սրտիս զարկերի հետ կամաց-կամաց սկսեց արթնանալ և ես մեծ ցանկություն ունեցա դուրս գալ տանից ու վազվզել դրսում:

Պատշգամբից իմ առջև հրաշալի տեսարան էր բացված: Այն, կարծես դրախտի փոքրիկ մի հատված լիներ, որն ուներ գեղեցիկ ու աննման բնապատկեր: Այն տունը որտեղ ես էի, իմ մորաքրոջ տունն էր: Այն գտնվում էր գյուղի ծայրամասում: Երկու կողմից շրջապատված էր փոքրիկ անտառներով, իսկ կողքին վարարուն կարկաչով հոսում էր Հրազդան գետի ակունքից սկիզբ առած գետակը: Իմ աչքերը փայլփլում էին տեսնելով այն փոքրիկ առվակները, որոնք խենթ կարկաչելով հոսում էին անտառի ողջ հարթությունով, կանաչը նոր ծիլերով հատ-հատ հազիվ երևում էր: Պայծառ արևն իր նուրբ, բայց միաժամանակ իր ջերմացնող շողերով ամբողջացնում էր գարնանային հրաշալի այս բնապատկերը: Այնքան գերող և զմայլող էր այն ամեն ինչին, որ ես ականատես էի, որ չէի ցանկանում ներս մտնել: Ողջ օրվա համար ոչինչ չունեի պլանավորած և միանգամից միտք ծնվեց իմ մեջ, որ կարելի է կեսօրվա ժամերին դուրս գալ ձնծաղիկ հավաքելու:

Կեսօրին արևը էլ ավելի էր տաքացել: Տան բակը ամբողջովին չոր էր: Ես փոքրիկ ամանների մեջ ծաղիկներ էի ցանել և դասավորել էի տան բակի երկայնքով: Մորաքույրս իր ամուսնու հետ գոմի աշխատանքներն էր կատարում: Ինչպես մեր տանը, այնպես էլ ողջ գյուղում, իրենց աշխատանքներն էին սկսել աշխատավորները, ովքեր ևս անհամբեր սպասում էին գարնան գալուն: Ես ինչպես առավոտյան ծրագրել էի պարտաստվեցի և դուրս եկա: Ինձ միացավ նաև մեր շուն՝ Ջեկը: Խելացի հավատարիմ և վարժեցված շուն էր Ջեկը: Նա հետևիցս ուրախ հաչալով ու խաղալով ուղեկցում էր ինձ: Շատ անգամներ էր պաշտպանել տունը գայլերից ու արջերից, որոնք ձմռան ուշ գիշերներին բազում անգամներ էին իջել տան բակ և վնասել ընտանի կենդանիներից մի քանիսին: Ես հանգիստ լինելով, որ Ջեկը ինձ հետ է ուրախ և համարձակ առաջ էի ընթանում՝ դեպի անտառի այն հատվածը, որտեղ շատ ձնծաղիկներ կային: Շատ քալելուց հետո արդեն նշված վայրում էինք: Ես իմ կյանքում այդքան գեղեցիկ տեսարանի ականատես չէի եղել: Մեր կողմից, ինչպես նաև մյուս կողմից վար իջնող հատվածների երկայքնով ամբողջովին սփռված էին ձնծաղիկները, ներքևի մասում ուրախ կարկաչով վազում էր գետակը, որը այսպես հոսելով հասնում էր մինչ մեր տան բակը: Գետի վրա թեքվել և շողք էր գցել հաստափոր ուռին, որի ճյուղերի և փչակների մեջ վազվզում էին սկյուռները: Շշմած ու անշարժ կանգնած դիտում էի իմ առջև բացված տեսարանը: Ջեկը կարծես թե զգում էր այն դրական մթնոլորտը, որը մեզ էր պարուրել վազվզում և լիզում իմ ոտքերը: Կլիներ մոտ քսան րոպե դեռ ես կանգանած լուռ ըմբոշխնում էի մաքուր օդն ու հիանում բնության ստեղծած հրաշալիքներով: Հանկարծ իմ հետևում զգացի մի ծանր շունչ ու փնչոց: Չպատկերացրի, թե ինչ կլինի: Ակնթարթորեն ետ թեքվեցի, որ նայեմ թե դա ինչ էր, զգացի տաքություն իմ մեջքին և ընկա: Ընկա երեսիս վրա ու կրկին չհաջողվեց տեսնել, թե ով ինձ վայր գցեց: Չնայած սուր ցավին, որ զգում էի իմ թիկունքում երեսս բարձրացրի և տեսա մի արջի քոթոթի, որը շշմած ինձ էր նայում: Շփոթվել էի, բայց տաօրինակ էր, որ չվախեցա, երևի, որ քոթոթ էր, ոչ թե մեծ արջ: Բայց ինչքան էլ, որ չվախենայի նրանից վտանգ կար: Շուրջս նայեցի Ջեկը չկար: Հիմա ստիպված մի բան պիտի անեի, որ քոթոթը ինձ չվնասեր: Ուշադիր նայում էի աչքերի մեջ, իսկ ինքը դեռ շշմած զննում էր ինձ ու հոտոտում: Անշարժացած մի կերպ նստել էի գեղեցիկ ձնծաղիկների մեջ և զգում էի, որ արդեն ուժասպառ եմ լինում: Արդեն սկսում էի վախենալ, որովհետև քոթոթը սկսել էր վատ նայել ինձ վրա: Այնցավ մոտ կես ժամ: Երկուսս էլ նայում էինք իրար ու չէինք շարժվում: Մեկ էլ նկատեցի նրա ետևում, մեկ այլ արջի այս անգամ մեծ արջի: Արցունքներս կաթ-կաթ սկսեցին հոսել աչքերիցս, վախից աչքերս մթնեցին և ուժասպառ արդեն պառկեցի գետնին: Շունչս պահեցի և սկսեցի մտքումս աղոթել: Այլևս հույս չունեի, որ կփրկվեմ, չնայած մեծ արջը ինձ չէր մոտեցել: Մի քանի վայրկյան շունչս պահեցի, այլևս ոչինչ չէի զգում, երբ հեռվից լսեցի Ջեկի ձայնը: Երբ հանկարծ աչքերս բացեցի ի զարմանս ինձ մեծ արջը քոթոթի ականջից ատամներով բռնած սկսեց կարծես կատաղած քարշ տալ գետի ակունքը: Ուժերս լարեցի և նստեցի: Զարմանքից քար էի կտրել տեսնելով արջ մոր այսպիսի պահվածքը: Հեռվից տեսա մորաքրոջս որսորդական հրացանով և Ջեկին, ովքեր գալիս էին ինձ օգնության: Երբ մոտեցան և սկսեցին զննել ինձ մորաքույրս ատրճանակը ուղղեց դեպի արջերի կողմը: Նրանք ջուր էին խմել և պառկել էին գետի երկայնքով: Ես մորաքրոջս խնդրեցի, որ չկրակի պատմելով այն ամենը ինչ-որ կատարվել էր ինձ հետ: Ասեցի որ մեծ արջը, իր փոքր քոթոթի վրա բարկացած իջեցրեց գետը և թույլ չտվեց, որ ինձ վնասի: Կարծում եմ, որ նրա մեջ արթնացել էր մայրական սերը և տեսնելով ինձ ոչինչ չարեց: Ես արդեն ի վիջակի չլինելով քալել և ձնծաղիկ հավաքել մորաքրոջս օգնությամբ հասա տուն: Այս պատությունը վառ հիշողություն էր ինձ համար, որը կատարվեց գարնան առաջին օրը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3512 | 0 | 0
Facebook