Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրքերը հարսանիք են անում

11:38, հինգշաբթի, 27 հունիսի, 2013 թ.
Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրքերը հարսանիք են անում

Այն, որ Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու գեղեցկությամբ հիանում են բոլորը, ոչ գաղտնիք է, ոչ էլ զարմանալու առիթ, սակայն, որ եկեղեցի թուրք նորապսակներ են այցելում եւ լուսանկարվում, արդեն զարմանալի է։

Վանի Աղթամար կղզում NEWS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես են թուրք նորապսակները բարեկամների ուղեկցությամբ մտնում Սուրբ Խաչ եկեղեցի, իսկ նրանց հետեւից մտնում են օպերատորները՝ ֆոտո եւ տեսախցիկներով։

Նորապսակները հայկական եկեղեցու ներսում լուսանկարվում ու տեսանկարահանվում էին եւ ուշադրություն չէին դարձնում, որ եկեղեցի մտած տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներն էլ են իրենց լուսանկարում։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։

Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան:

2010 թվականից Աղթամարի սուրբ Խաչում թույլատրվել է տարին մեկ անգամ պատարագ իրականացնել։ Պատարագի անցկացման օր է նշանակվել սեպտեմբերի երկրորդ կիրակին, որը համընկնում է Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ։

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2692 | 0 | 0
Facebook