Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկրի վրա կարող է շոգի ռեկորդ սահմանվել

23:42, կիրակի, 30 հունիսի, 2013 թ.
Երկրի վրա կարող է շոգի ռեկորդ սահմանվել

Երկրագնդի ջերմաստիճանի 56 աստիճան ռեկորդին, որը սահմանվել էր դիտարկումների սկզբին, կարող են հասնել ԱՄՆ արեւմտյան նահանգները, որտեղ օդի ջերմաստիճանն արդեն հասել է 50 աստիճանի:

Արիզոնայում ուրբաթ ջերմաստիճանը հասել է մինչեւ 47 աստիճանի, իսկ քալիֆոռնիական Մահվան հովտում` 51 աստիճանի: Սպասվում է, որ շոգերը չեն հեռանա մինչեւ հանգստայն օրերի վերջը: Իշխանություններն անհանգստանում են, որ շոգը կարող է ազդել օդային հաղորդակցության վրա, քանի որ շատ օդանավեր կարող են թռչել մինչեւ 52 աստիճանի դեպքում, իսկ 47-ից բարձր ջերմաստիճանն արդեն իսկ անբարենպաստ պայմաններ է առաջացնում թռիչքների համար:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը բնակիչներին զգուշացրել է նման եղանակային պայամանների վտանգների մասին, հաղորդում է «Վզգլյադը»: Օդերեւութաբանները նման շոգի պատճառը բացատրում են տաք ցիկլոնների ազդեցությամբ:

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2456 | 0 | 0
Facebook