Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկային գործոն

20:05, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
Մարդկային գործոն

Կյանքը և մարդկային էվոլուցյան ապացուցել են այն հանգամանքը, որ մարդկային գործոնը միշտ էլ իր էական ազդեցությունն է ունենում տվյալ պահին երևույթի օբյեկտ հանդիսացող անհատի վրա: Այն ինչպես կարող է արտահայտվել անհատի կողմից իր վրա, այնպես էլ շրջապատող անձանց ազդեցությունը անհատի վրա: Առաջին դեպքում շատ կարևոր է ուշադրություն դարձնել անհատի գիտակցական-կամային հատկությունների վրա` հասկանալու դա իր գիտակցված քայլն էր, օրինակ, ուղվելու և վարելու օրինակելի կյանք, թե շրջապատի ազդեցության անխուսափելի հետևանքի վրա հասնելն է: Բնականաբար երբ քայլը ուղեկցվում է գիտակցական և կամային հատկանիշներով մեծամասամբ դրական վերջաբան է ունենում և դա բացատրելի է: Գիտակցելով իրականությունը` խնդիրներով և դժվարություններով հանդերձ, շարժվելով կամքի ազատ և ողջունելի դրսևորմամբ, բնականաբար հետևանք են սեփական վիճակի, կյանքի պայմանների բարելավման ցանկությանն ու ձգտմանը:

Իսկ, ահա, Շրջապատող անձանց ազդեցության հարցում ամեն բան չէ, որ միանշանակ է: Անհերքելի է այն փաստը, որ մարդու անձի ձևավորման, զարգազցման, կրթության և դաստիրակության գործում, ի սկզբանե, մեծ ազդեցություն ունեն միջավայրը, ընտանիքը և դպրոցը: Նրանցից ամեն մեկը կարող է ներազդել յուրովի` բերելով սպասելի կամ անսպասելի հետևանքներ: Բնական է, որ ընտանիքը, որպես այդպիսին կարող է դիտվել առաջին երաշխիքը անձի հնարավոր դրական դաստիրակության համար: Սակայն պետք է ասել, որ անհետևանք չէ այդ հարցում ընտանիքների բաց թողումները` յուրաքանցյուր բաց թողում կարող է բերել ոչ ցանկալի հետևանքի: Ոչ օրինակելի ընտանիքները, օրինակ բարոյահոգեբանական ցածր մակարդակ ունեցող, իրենց ոչ ցանկալի քայլերով կարող են բերել անձի սխալ ձևավորմանն ու զարգացմանը, որի հետևանքը, հենց մեր` հայկական, իրականության մեջ կարող է բերոլ անձի ձևավորված ոչ օինաչափ վարքի` երեխաների ապագան կարող է լինել գողությունը, ավազակությունը, անբարոյականություը և այլն: Այստեղ պետք է նշել նաև հենց միջավայրի, այսպես ասած, շրջապատի դերն ու նշանակությունը և հնարավոր ազդեցությունը: Մեր ներկայիս հասարակության` հատկապես անչափահաս տարիքում գտնվող անհատների, բարոյահոգեբանական վիճակն ու վարքը այնքան էլ հուսադրող չեն: Օրինակ, անցյալ տարի եղել է հարյուրավոր անչափահաս աղջիկների կողմից աբորտի դեպքեր, ինչը պարզապես ահասարսուռ է: Եվ, թող բոլորը իրենց հարց տան, թե որն է այս ամենի պատճառը: Կարծում եմ պատասխանը ընդհանրացված պետք է լինի. մենք` բոլորս` շրջապատը, ընտանիքը, դպրոցը, որի հաճախ հետևողական չի լինում իր ուսումնադաստիրակչական գործունեության հարցում: Այս թեման կարող է շատ երկար շարունակվել: Պետք է հասկանալ մի բան. այո՛, ես այս թեմայում շեշտը դրեցի չափահաս տարիքի չհասած անհատների վրա` փորձելով տեսնել մարդկային գործոնի ազդեցության հետևանքը: Կարծիքները կարող են լինել բազմաթիվ և ոչ միանշանակ, սակայն ես ուրախ կլինեմ լսել ու տեսնել, որ այդ ամենի հետևանք է դառնում դրական տեղաշարժը այս հարցում:

Եկեք սիրենք միմյանց, հարգենք ու կարեկցենք, օգնենք և օգտակար լինենք... հասկանանք, որ մարդկային գործոնը կարող է վճռական լինել ցանկացածիս համար...

Վիսեր Գոռ
     www.hovhannisyangor11.blog.com
     www.visergor.blog.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5717 | 0 | 0
Facebook