Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ մեռնելը...

12:53, չորեքշաբթի, 05 հունիսի, 2013 թ.
Իմ մեռնելը...

Իմ մեռնելը թող լաց չտա ոչ ոքի,

Թող որ ժպտան շուրթերով արևի,

Հարսանիքի ծափ ու ծիծաղ թող թնդա,

Թող զնգա զանգը բարևի` չզլանա...

Իմ բարևը թող որ լսի ամեն ոք,

Ցավ չբանա, չտանջվի էլ ոչ ոք,

Իրիկնամուտին աղոթք իջնի սրտերում,

Մահվան բոթը ավետ բերի հուշերում:

Թե գա մի օր` անսահման և անողոք,

Երկինք երկիր իրար առնեն անմորմոք,

Ես կդառնամ, կբաժանեմ իրարից,

Մահվան ցոլքն իմ մեջ կառնեմ ամենքից...


    

Հեղինակ` Գոռ Հովհաննիսյան (Վիսեր)
     www.visergor.blog.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4585 | 0 | 0
Facebook