Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդյո՞ք մարդու անցյալը որոշիչ է նրա ապագայի համար

14:23, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
Արդյո՞ք մարդու անցյալը որոշիչ է նրա ապագայի համար

Արդյո՞ք մարդու անցյալը որոշիչ է նրա ապագայի համար: Սա մի հարց է, որը, համուզված ասեմ, կմտահոգի շատերին: Բայց ի՞նչ է անցյալը, ի՞նչ է ապագան: Միանշանակ կարևոր է հասկանալ սրանց էությունն ու արժեքը, գտնել սրանց կապող բոլոր օղակները:

Այն որ անցյալը կարևոր է ապագայի համար, դա միանշանակ է: Բայց հաստատապես սխալ է նաև անցյալը դարձնել ապագայի միակ երաշխիքը: Անցյալը մի գոտի է, որտեղից վերցնում ենք այն, ինչ հաճելի է` թողնելով տհաճն ու ցավալին: Պետք է միշտ պարտադիր համարել, որ անցյալի չակերտավոր դասերը պետք է լավ յուրացնել` կյանքում նվազեցնելով նոր խնդիրների առաջացման հավանականությունը: Միշտ գոյություն ունի ցանկացած խնդրի ճիշտ կամ իդեալական որոշում և այն պետք է գտնել, հակառակ դեպքում ճգնաժամից խուսափելն անհնար է։ Սա իռացիոնալ համոզմունք է, քանի որ իդեալական լուծում գոյություն չունի։ Գիտակից մարդը փորձում է գտնել խնդրի տարբեր հնարավոր լուծումներ և ընտրում է լավագույնը կամ դրանցից այն, որը տվյալ դեպքում ամենահարմարն է, գիտակցելով, որ իդեալական պատասխան չկա։Միանշանակ սա չի ընդումվի բոլորի կողմից, բայց պետք է հասկանալ, որ անցյալը ընդամենը ևս մի միջոց է լավ ապագայի համար: Բայց միայն ևս մի միջոց:

Ինչո՞ւ եմ կարևոր համարում այս հարցը: Խնդիրը նրանում է, որ հատկապես մեր` հայ, ազգի մեջ որոշակի խնդիրներ ու կոմպլեկսավորվածություն կա` կապված այս խնդրի հետ: Ոմանք մտածում են, որ անցյալի սխալը վերջն է և չի կարող կյանքում առաջ գնալ: Այդպիսով խուսափում են լուծում գտնելուց: Ավելի հեշտ է խուսափել որոշակի դժվարություններից և խնդիրներից, քան դրանք լուծել։ Սա նույնպես իռացիոնալ գաղափար է, քանի որ խուսափել խնդիրներից կհամարեմ պռոբլեմատիկ ու ցավոտ, քան` դրա համար լուծում գտնելը, բացի այդ, խուսափելը իր հետ բերում է նոր խնդիրներ և անբավարարվածություն, ներառյալ սեփական ուժերի նկատմամբ հավատի կորուստը։ Միաժամանակ, հեշտ կյանքը միշտ չէ, որ երջանիկ է: Այնպես որ, չպիտի կենտրոնանաս խնդրի վրա` համարելով, որ անհնար է հաղթահարել և կյանքում առաջ գնալ: Մարդկային էվոլուցիան, որը, այսպես ասած, զարգացման միտումով է պայմանավորված, միշտ շարժի մեջ է:

Մարդը պետք է շատ ընկճվի ուրիշների խնդիրների և տագնապների պատճառով։ Այս պատկերացումը սխալ է, քանի որ հաճախ օտար խնդիրները ավելին չեն, քան օտարինը ։ Գիտակից մտածող մարդը որոշում է, արդյոք արժե° իրեն ընկճվել շրջապատի պահվածքից, և եթե այո, ապա փորձում է օգնել նրանց փոխվել։ Այնպես որ մի ընկճվեք ոչնչից, քայլ արեք առաջ` ձգտելով կյանքում հասնել մի բարձունքի` ապացուցելով ոմանց, որ դու այլ մարդ ես` խելացի ու ողջամիտ:

Միշտ հիշեք անցյալը միայն միջոց է լավ ապագայի համար, բայց կարևորը ձեր կամքի ուժն է` վերագտնելու ձեզ իրականում ու ապրել մարդավայել:
    

Հեղինակ` Գոռ Հովհաննիսյան (Վիսեր) www.visergor.blog.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5631 | 0 | 0
Facebook