Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անվերնագիր

19:06, ուրբաթ, 24 մայիսի, 2013 թ.
Անվերնագիր
     Ամեն առավոտ` հեռվում կուտակված,
     Այն հույսերով` թեկուզ միգամած,
     Որ կերուխումին իրենց հմայքով
     Նոր երազներ են ծնում կարոտով,
     Մի խենթուկի եմ տեսնում գլխիկոր...
     Մեծ ու այլայլված աչքերի միջից
     Խամրած անցյալի լույսն է ցոլում,
     Որն աղջամուղջին` լքված բոլորից,
     Իրենից անկախ զրույց է անում...
     Ու թե զեփյուռը սուլում է մեղմիկ,
     Իսկ արևները նոր լիցք են տալիս,
     Այդ նույն հեռվում լացում է մի փոքրիկ`
     Նա իր խենթուկին է ման գալիս...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5005 | 3 | 0
Facebook