Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր սիրո անավարտ հեքիաթը...

18:01, շաբաթ, 08 հունիսի, 2013 թ.
Մեր սիրո անավարտ հեքիաթը...

Բոլոր հեքիաթների նման մեր հեքիաթն էլ սկսվեց այսպես՝ «Լինում է, չի լինում...», բայց չէ, ավելի ճիշտ ա՛յ այսպես՝ «Լինում են, չեն լինում մի տղա ու մի աղջիկ են լինում: Նրանք ապրում են անհոգ, երջանիկ, իսկ հետո... իսկ հետո հանդիպում են...»:
     Տարօրինակ սկիզբ էր, այնպես չէ՞... այս հեքիաթը նման չեղավ իմ մանկության գեղեցիկ ու բարի հեքիաթներին.ցավոք, մեծերի հեքիաթները ցավոտ են լինում...

Մեր ճամփաները հանկարծ միացան...դու տեսար իմ հոգում աշծալույս, ես քեզանում՝ մի աշխարհ ու թափառող իմ սրտում գարուններ բացվեցին քեզ համար ....Սիրեցինք իրար... Սկսեցինք հյուսել մեր սիրո հեքիաթը..Հզոր էր մեր սերը, բայց ...չհասանք իրար.......Ու երջանկությունս մի վայրկյանում կանգ առավ...մեր հեքիաթն այդպես էլ անավարտ մնաց, այդպես էլ չհասկացա բարին հաղթեց չարին, թե՞ ոչ..
     Եթե իմանայի, որ հեքիաթն այդպիսի տխուր ավարտ կունենա, կխնդրեի սեր բաժանողին, որ քեզ հերթի վերջում կանգնեցներ, որ հայտնվեիր հեքիաթի վերջում, հասնեինք իրար ու մեր հեքիաթն այսպես ավարտվեր՝ «...և ապրեցին նրանք միասին՝ երկար ու երջանիկ...»:
     Մեր հեքիաթը այդպես էլ չավարտվեց ... Այն դեռ ապրում է իմ ու քո աչքերում ու մեր անխոս հայացքներում: Ժամանակի քամիները չեմ աղճատում մեր հեքիաթի հոգին: Մեր հեքիաթը մեզ հավերժ հավատարիմ է մնում. այն չի դավաճանում երբեք: Մեր հեքիաթը ժամանակ առ ժամանակ այնպես պայծառ է փայլում, որ մոռացնել է տալիս ամեն ինչ: Երբեմն ինձ թվում է, որ իմ կյանքի ամեն մի հույսը մեր հեքիաթից ու այդ լույսից է սկսվում:

Բոլոր հեքիաթներն էլ ավարտվում են, բայց մեր սիրո հեքիաթն անավարտ մնաց...Իսկ այժմ մեզ մնում է երբեմն լուռ հանդիպել, նայել իրար աչքերի մեջ ու հեռանալ: Իսկ հեռանալուն պես գլուխը թեքել և հետ նայել...
     Ու երբ մարում են փողոցները հեռվում և մատնվում մենության, այդ ժամ հոգիս թևանցուկ քո հոգուն՝ շրջում են այս աշխարհում և ողջ աշխարհին մեր սիրո հեքիաթն են պատմում ու նորից հեռանում ….
     Երկնքից էլ 3 խնձոր է ընկնում...մեկը քեզ, մեկը ՝ ինձ, մյուսն էլ մեր հեքիաթը լսողին...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5860 | 0 | 0
Facebook