Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատուհանդ բաց քնիր, սիրելիս ...

10:26, շաբաթ, 01 հունիսի, 2013 թ.
Պատուհանդ բաց քնիր, սիրելիս ...
     Պատուհանդ բաց քնիր, սիրելիս ...գուցե մի օր քեզ կարոտեմ ու անտեսելով ամեն մի խոչընդոտ՝ սիրո թևով քո գիրկը դառնամ բաց պատուհանով...
     Ի՞նչ իմանաս, գուցե մի օր, երբ թոթափեմ հպարտությունն ու վիրավորանքը, երբ մոռանամ ազգույշ արարքդ ՝ գամ, որ փրկեմ մեր անմար սերը...
     Պատուհանդ բաց քնիր, սիրելիս...գուցե գամ, որ ժպտանք, որ նայենք իրար ու առանց բառի իրար հասկանանք... գամ, որ հոգնած ձեռքդ դնեմ ափիս մեջ, որ բռնեմ ձեռքդ խենթ երանությամբ...
     Պատուհանդ բաց քնիր, սիրելիս...գուցե մի օր կարոտների թևերով սավառնեմ, գամ քեզ մոտ, որ ասեմ` առանց քեզ շնչել չեմ ուզում: Քայլել չեմ ուզում, թե ձեռքս չես բռնելու, ժպտալ չեմ ուզում, թե դու չես պատճառ լինելու: Ապրել չեմ ուզում, թե քեզ համար ու քեզնով չեմ ապրելու: Ուժերիս պահոցից մի բուռ ուժ վերցնելով` գլորեմ վայրկյաններն ու մտքերիս հեքիաթում սավառնելով՝ հասնեմ քեզ, գրկեմ քեզ ու շշնջամ` կարոտել էի...
     Պատուհանդ բաց քնիր, սիրելիս ...գուցե մի օր, երբ բոլորը քնեն, ես թռչեմ, հասնեմ քեզ, նստեմ կողքիդ, ու երբ կարոտած ու հոգնած կոպերդ փակես, քնես ու երազումդ ինձ գրկես, ես հսկեմ քունդ, որ ոչ մի քամի չարթնացնի քեզ...
     Պատուհանդ բաց քնիր, սիրելիս ...Իմ սրտից պոկված մի կտոր կարոտ հեռվում մոլորված քեզ է որոնում ու եթե նույնիսկ պատահի այնպես, որ ես չգամ, կարոտիս քամին քեզ կփարվի անտես և իմ փոխարեն ամուր կգրկի...ու երբ արթնանաս, գուցե հասկանաս, որ պատուհանիդ տակ լուռ պահակել է անքուն մնացած մի կտոր կարոտ…
    

Պատուհանդ բաց քնիր, սիրելիս...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3787 | 3 | 0
Facebook