Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոլոր վերքերը չէ, որ ժամանակը բուժում է...

14:31, շաբաթ, 25 մայիսի, 2013 թ.
Բոլոր վերքերը չէ, որ ժամանակը բուժում է...
     Ժամանակը սլանում է և գնալով դառնում է ավելի քիչ: Ժամանակը սլանում է, և դրա հետ սլանում են նաև մեր կյանքի տարիները, իսկ մեզ մնում են միայն հիշողություններ: Ժամանակն արագ սլանում է, իր հետ ամեն օր տանելով չիրականացված մի երազանք, թողնելով մի չմաքրվող տառապանք: Այն անվերադարձ տանում է հարազատ մեկին ու բաժանում է սիրող սրտերը:
     Ես չեմ հավատում այն ասացվածքին, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Ոչ, այն պարզապես նոր վերքեր պատճառելով՝ թուլացնում է նախորդի ցավը, և այսպես ողջ կյանքի ընթացքում վազում ենք մենք ժամանակի, իսկ ժամանակը՝ մեր ետևից: Ժամանակի ընթացքում թվում է, թե մոռացվում է ամեն ինչ, բայց դա միայն թվում է…
     Ժամանակը չի բուժում: Այն չի կարկատում վերքերը, այն ուղղակի ծածկում է վերքը նոր տպավորությունների, նոր զգացմունքների և կյանքի փորձի վիրակապով: Եվ երբեմն ինչ-որ մի բանի դիպչելով՝ այդ վիրակապը բացվում է և թարմ օդը ներխուժում է վերքի մեջ՝ նորովի ցավեցնելով այն:
     Ժամանակը չի բուժում վերքերը, այն պարզապես ճիշտ մտածելու հնարավորություն է տալիս: Այն դեղամիջոց է, որը թմրեցնում է, բայց չի ապաքինում, ինչպես սպին է մնում վիրահատության կարերից հետո, ինչպես կոտրված ափսեն սոսնձով ամրացնելուց հետո:
     Ժամանակը չի բուժում վերքերը, այն ուղղակի սովորեցնում է ապրել այդ նույն ժամանակի հետ արդեն հարազատ դարձած ցավի հետ...
     Ժամանակը...այն չի բուժում, այն սպանում է, իսկ սպանվելուց հետո բուժման կարիք չկա...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5892 | 3 | 0
Facebook