Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցերեկույթ՝ ՙՀԱՅՐԵՆԻՔ՚

Արմավիր
Մամուլի խոսնակ`
Արմավիր
13:36, չորեքշաբթի, 22 մայիսի, 2013 թ.
Ցերեկույթ՝ ՙՀԱՅՐԵՆԻՔ՚

Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ամիս: Մայիսյան հաղթանակների շղթան մեր պատմության ջերմաբեր առավոտներից է: Պայքարի ոգին ծնվել, ապրել և բնակվում է յուրաքանչյուր հայի հետ: Խաղաղասեր և գործասեր ժողովուրդը պահել ու պահպանել է իր գանձերը՝ դրանք դարձնելով սերունդների զենքը: Քարախեղդ հողի զավակը չի կարող լինել վախկոտ և նահանջող: Քաջության հանդերձանքն ունի մեր ժողովրդի ավագն ու կրտսերը: Խոնարհվում ենք մեր հերոսների, նրանց առնական մեծ լարումի և անձնազոհության առջև՝ երդվելով նմանվել նրանց: Ահա այսպիսի մանկական, թովչական երդում տվեցին Մրգաշատի թիվ 1միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները: Ոգևորությանը սահման չկար: Նրանց՝ արդեն քաջությամբ սնված փոքրիկ բազուկները, և հայրենասիրությունից ամուր փակված մատիկները, որ քարի պես ամուր բռունցքներ էին դարձել, ամեն բարձր նոտայի հետ ավելի էր կարծրանում և թվում էր, որ երրորդցին էլ իր հայրենիքի համար կյանքը չի խնայի: Դասվարը՝ Գայանե Սիմոնյանը, իր սաներին պատգամեց լինել հայրենիքի բաբախող սրտի զարկերի մշտական ունկնդիրը և դրանց համահունչ հանգերի ներքո ստեղծել ապագայի սրտահույզ երգը՝ հայի հավերժական տաղը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4720 | 0 | 0
Facebook