Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարգևատրվում են Արմավիրի մարզի Մրգաշատի Վ. Ափոյանի անվան 1 միջնակարգ դպրոցի աշակերտները

Արմավիր
Մամուլի խոսնակ`
Արմավիր
12:31, չորեքշաբթի, 04 հունիսի, 2014 թ.
     ՀՀ ԿԳն դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողի գովասանագիր է տրվել Մրգաշատի թիվ 1 դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտուհի Արմինե Սևակի Սարգսյանին՝ եզրափակիչ փուլում «Աշխարհագրություն» առարկայից ցուցաբերած գիտելիքների համար:
     Պատվոգիր է շնորհվել 3-րդ ա դասարանի աշակերտուհի Լաուրա Իգորի Գալստյանին՝ ԿԵՆԳՈՒՐՈՒ 2014 միջազգային մաթեմատիկական մրցույթում ցուցաբերած լավագույն արդյունքների համար:
     Իսկ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնության 54 կգ քաշային կարգում 1-ին տեղ գրավելու համար 10-րդ դասարանի աշակերտ Գոռ Գագիկի Հակոբյանը պարգևատրվել է մեդալով, պատվոգրով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4407 | 1 | 0
Facebook