Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ և հնդիկ ազգերի բարեկամությունը ամրապնդվում է

Արմավիր
Մամուլի խոսնակ`
Արմավիր
14:07, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Հայ և հնդիկ ազգերի բարեկամությունը ամրապնդվում է
     ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել են «Հնդկաստանն իմ Երևակայության մեջ» խորագրով շարադրությունների և նկարների մրցույթ ՀՀ դպրոցականների շրջանում: Ավելի քան 1500 երեխաներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել են մրցույթին: Մրցույթին մասնակցել է նաև Արմավիրի մարզի Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Սևակի Սարգսյանը և ճանաչվել հաղթող: Հունվարի 26-ին՝ Հնդկաստանի Հանրապետության Օրվա 65-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվեց Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում, դպրոցի սիրելի աշակերտուհին պարգևատրվեց պատվոգրով և թանկարժեք նվերով՝ 3-րդ տեղը զբաղեցնելու համար: Հաջողություններ մաղթենք Արմինեին, նրա ծնողներին և դպրոցին՝ այդպիսի շնորհալի սան դաստիարակելու, կրթելու համար և ցանկանք նրան նորանոր բարձրունքներ: Արմինեին շնորհավորում է նաև դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը՝ հանձինս դպրոցի տնօրեն Լ. Նալբանդյանի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5120 | 2 | 0
Facebook