Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ճԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ՝ ԱՊՐԵԼ

Արմավիր
Մամուլի խոսնակ`
Արմավիր
21:37, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
ճԱԿԱՏԱԳԻՐՆ Է ՄԵՐ՝ ԱՊՐԵԼ

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված այս միջոցառումը 102 տարիների կուտակված բողոքն էր ու ցասումն ուղղված անմարդկային հանցանքի, այն անարդարության, որ շարունակվում է իրականացվել հայի հանդեպ: Այսօր մեր երեխաների ուրախության, ցնծության և հաղթական պարի փոխարեն լսվում էր մանկան դուդուկի ցավի և մորմոքի մեղեդին, հոգու խռովքը, զայրույթն ու բողոքը:
     Վահագն Դավթյանի՝ «Ռեքվիեմ» -պոեմը, որ բեմականացվեց Մրգաշատի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոցի բեմից հանդիսատեսին ուղեկցեց Դեր Զորի անապատ՝ վկան դառնալու այն հրեշագործությունների, որ թուրք մարդասպանն էր իրագործել, վկան դառնալու մոր եւ մանկան սրտակեղեք երկխոսության, արևմտահայ գրականության հանճարի թևատված թռիչքի և անմեղ զոհերով կերակրվող, երկարակյաց ագռավների կռնչյունի:

…Ո՞ւր եք ագռավներ, ու՞ր եք հեռացել,
     Եկեք, ֆոսֆորի այս փայլը կտցեք
     Ու տարեք, գցեք
     Աշխարհի սրտին
     Ու խղճի վրա:

Հուսանք, որ մի օր այդ ագռավները աշխարհի խիղճը կարթնացնեն և թուրք մարդասպանը կհատուցի իր կատարած վայրագությունների համար:
    
     Պատմության ուսուցչուհի՝ Գ. Մելիքյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3387 | 0 | 0
Facebook