Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գիշերային մենախոսություն» (շարք)

20:42, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ.
«Գիշերային մենախոսություն» (շարք)
    
    

Ինձ մո՜տ մնացի՝ այսինքն քեզ հետ

և մենակություն բնավ չզգացի:

Հետո հասկացա-

Ինչքա՜ն լավն եմ ես,

երբ դու կողքս ես …կամ էլ հոգուս մեջ:


    

Քայլվա՜ծքդ..քայլվածք չէր մի սովորական՝

սլա՜ցք էր դեպի վեր, սլա՜ցք էր հախուռն

և չդիմացավ հողը ոտքիդ տակ՝

այրվեց - ինչպես որ արյո՜ւնն է այրվում

գարնան երակում:


    

Ո՜ւշ էր, հեռացա՜ր,

մենակ մնացի ամբողջ աշխարհին անտարբեր:

Ես ինձ հե՜տ էի, ես մենա՜կ չէի՝

Ե՜ս էի …

և զո՜ւյգ տենչանքի թևեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
477 | 0 | 0
Facebook