Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ով է "DJ DONZ"-ն ու ինչ ճանապարհով դարձավ հայտնի

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
01:19, կիրակի, 12 մայիսի, 2013 թ.
Ով է "DJ DONZ"-ն ու ինչ ճանապարհով դարձավ հայտնի

Արսեն Բեկեչյանն իր պատանեկության լավագույն տարիները անց է կացրել Ռուսաստանի Մոսկվա քաղաքում: Ռուսաստանում անցկացրած տարիներն իրենց արգասիքն են թողել արվեստագետի ստեղծագործական կյանքում: 2007 թ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ավարտել է նաև Երևանի պետական արդյունաբերական համալսարանի էլեկտրոնիկայի բաժինը:
     Արսեն Բեկեչյանի մոտ ստեղծագործական հակումը արտահայտվել է 16 տարեկանում, սակայն պրոֆեսիոնալ DJ-ությամբ սկսել է զբաղվել 2007 թվականից:
    

Արսեն Բեկեչյան
Արսեն Բեկեչյան
Ինչպես ասում է ֆրանսիացի հանճարեղ գրող Ռոմեն Ռոլանը. Երաժշտությունը սերտում են դասասենյակում, երաժիշտ դառնում հրապարակում: DJ DONZ-ը ևս իր տաղանդը սկսել է հանրությանը մատուցել բացօթյա մի շարք համերգներով: Բարձր պահելով Հայաստանի և հայի պատիվը հանդես է եկել Մոսկվայի, Վրաստանի, Բաթումիի, Թբիլիսիի մի շարք ակումբներում:
    

     Տարիներ շարունակ համագրոծակցել է այնպիսի հռչակավոր արտիստների հետ, ինչպիսիք են՝ Լաուրա Գրիգը (Laura Grig), Իլլ Քովսը (Ill Cows), Թոնի Քաուֆֆմէննը (Tony Kauffmann), Կարեն Կեյ (Karen Key) Ալան Գրէյը (Alan Gray), Ֆելինին (Felini) , Daviddance և այլք:

     Երաժիշտը ստեղծագործում և հանրությանն է մատուցում հիմնականում Tech House, Deep House, Progressive House, Minimal Deep Techno ոճի երաժշտություն:
Գեղեցիկ համադրություն

     Երաժշտության ձգողական ուժը հաճախ ստիպում է կրկին ու կրկին լսել արվեստագետի ստեղծագործությունները: Հաճախ նույն գործը հնարավոր է լինում մեկնաբանել տարբեր կերպ և այս հանգամանքը իր հերթին խոսում է այն մասին, որ Բեկեչյանի ստեղծագործություններն ունեն հոգեբանական լուրջ վերլուծություն, որոնք կարող են ունկնդրին հասցնել աբսուրդ գիտակցության:
Համատեղ աշխատանքներից մեկը` Դոնզի և երգչուհի Ջուսի
«Ես հաճախ եմ կրկնում Բերինա ֆոն Առնիմի այն միտքը, որ երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև», - ասում է երաժիշտը:
     Ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանում Բեկեչյանը արդեն երաժշտական կյանք է մտնում, որպես ձևավոված, ամբողջական նկարագիր ունեցող արվեստագետ: Այդ շրջանի ամենահայտնի գործերից են Minimal Techno ոճի՝ Donz & Alan Gray - «Intelligent Underground», «Donz & Tony Kauffmann - Refresh My Memory» track-երը, ինչպես նաև Donz & Laura Grig - «Disturbia», «Donz & Felini» – «Lose control», «Donz & Cocaine ft. Juice» – «My Slave» և այլն:
    


    
    
    
    
    
    
     Հարցազրույցի ընթացքում DONZ-ը նշեց, որ առաջիկայում սպասվում են անակընկալներ, կլինեն նոր տեսահոլովակներ, նոր ալբոմներ:
     Այն հարցին թե ի՞նչ ազդեցություն կարող է թողնել երաժշտությունը մարդու վրա արվեստագետը պատասխանեց. «Ես երաժշտությունը լսում եմ ոչ միայն ականջներով, այլև երերացող մարմնիս ողջ զգայականությամբ, այն տենդի պես կլանում է ողջ էությունս: Հուսով եմ կգա մի ժամանակաշրջան, երբ հայ հասարակությունը կկարողանա գնահատել ճաշակով ակումբային երաժշտությունը, զգալ ու արժևորել նրա հոգեբանական ազդեցությունը»:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5639 | 1 | 0
Facebook