Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարգելի Երևանի քաղաքապետարան, սևեռեք ձեր ուշադրությունն այստեղ

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
17:48, շաբաթ, 11 մայիսի, 2013 թ.
Հարգելի Երևանի քաղաքապետարան, սևեռեք ձեր ուշադրությունն այստեղ
     Բաց նամակ Երևանի քաղաքապետին
    
     Հարգելի՜ պարոն Տարոն Մարգարյան,
     Մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից դիմում ենք Ձեզ հետեևյալ խնդրանքով՝ մարտական շների զբոսանքի հանելու պայմանները խստացնել, և հետևել, որ նման շները Երևան քաղաքում, հատկապես մարդաշատ վայրերում առանց թոկի և դնչկալի զբոսանքի դուրս չբերվեն՝ վտանգի ենթարկելով ՀՀ քաղաքացիների կյանքը:
     Մեր խնդրանքի հիմնավորման օրինակն է 2013 թ. Մայիսի 10-ին, երեկոյան, Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած զարհուրելի դեպքը, երբ «Պիտբուլ» ցեղատեսակի շունը դարձել էր անկառավարելի՝ վտանգ ներկայացնելով բոլոր մոտակա քաղաքացիների համար: Մի քանի րոպեների ընթացքում քաղաքացիների, այդ թվում երեխաների և հղի կանանց ներկայությամբ, փողոցը արնաշաղախ եղավ: Այս դեպքը ավարտվեց միայն մի անմեղ շան մահով, բայց դրա փոխարեն կարող էր լինել որևէ մարդ:
     Նշվածը միակ դեպքը չի, երբ 9 կգ-ից ավել կշռող շուն դուրս է բերվել առանց դնչկալի, ինչպես նաև ամեն երեկո Երևան քաղաքի կենտրոնում, Կարապի լճի տարածքում, նմանատիպ և ավելի մեծ շներ զբոսանքի են բերվում առանց թոկի և դնչկալի:
     Խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացու անվտանգությունը և մեղավորները խստագույնս պատժվեն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3938 | 1 | 0
Facebook