Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տրամադրություն

09:56, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Տրամադրություն
    
    
    

Անձրևի հետ եկա՜վ

Ծիածանով գնաց,


    

Արևի հետ ծնվե՜ց

Ու ցերեկով մեռավ:


    

Մո՜ւթ չէր, սակայն

Մթան նման սա՜ռը,


    

Մի զգացո՜ւմ էր տխմար

Ճշտի նման դառը-


    

Ոտնահետքը՝ կարոտի

Ցեխաջրով լցված,


    

Սեղմած այս խորթ երկրի

Զարկերակին սառած:


    

Հարազատի նմա՜ն

Կոտրեց ամեն ինչ,


    

Կո՜ւլ գնաց հողին

Չթողեց ոչինչ,


    

Մնաց փոքրի՜կ մի հուշ՝

Ոտքից գլուխ մի ցա՜վ,


    

Որ ծնվել էր վաղո՜ւց,

Որ…այդպես էլ չանցավ…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3631 | 0 | 0
Facebook