Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

10:51, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
    
    

Կամ մոդա (նորաձևություն) է դարձել կամ պարտադիր երևույթ բաց նամակ գրել վարչապետին ու ԱՆՊԱՅՄԱՆ նման ձևով արտահայտել սեփական կարծիքը այս կամ այն երևույթի նկատմամբ:


    

Հարգելի Վարչապետ


    

Ես չեմ ուզում ետ մնալ նման նորաձև մոտեցումից ու գրում եմ իմ «հեղինակավոր կարծիքը» մի երևույթի մասին, որը չի տեղավորվում իմ մարզված, բազմաթիվ փորձությունների ենթարկված ու մինչ այժմ պատվով այդ փորձություններց դուրս եկած համեստ ուղեղում:


    

Խոսքը գնում է այն ԳԵՂԱՐԴԻ մասին, որով խոցվել է (ինձ և ինձ նման մտածող մարդկանց համար պատմական կասկածելի դեմք հանդիսացող) Աստծո Որդին և այդ պատճառով դարձել ՍՐԲԱԶԱՆ ՄԱՍՈՒՆՔ ու հավատացյալները այն անիծելու փոխարեն մոտենում ու համբուրում են դա:

Դա դեռ քիչ է՝ բողոքում են նրա մի մասնիկը այլ (Ռուսական) եկեղեցու վաճառել-նվիրելուց՝ դեմ լինելով ռուս հավատացյալներին երկրպագելու սպանության գործիք դարձած այդ «պատմական» զենքին - սեպ խրելով հայ և ռուս հավատացյալների միջև ինչը նման աշխարհաքաղաքական պայմաններում հղի է ծանր հետևանքներով:


    

Հարգելի պ-ն Վարչապետ


    

Խնդրում եմ Ձեզ բաց եթերով ելույթ ունենալ և հայտարարել, որ այդ Գեղարդը ՉԻ արտադրվել ռուսական տխրահռչակ Տուլա քաղաքում և Չի հանդիսանում ռուսական զենք:


    

Հարգարժան պ-ն Վարչապետ


    

Եթե սպանության գործիքները վեր են ածվում մասունքների ու կարող են նման առողջ, հոգևոր հայացքներ առաջացնել հավատացյալների շրջանում, ընդունեք իմ համեստ առաջարկ-խորհուրդը և

«Հոկտեմբերի 27» -ի, «Մարտի 1» -ի զենքերը առ գրավեք ԱԱԾ-ից ու դարձրեք թանգարանային նմուշներ, նրանցից ամեն մեկից մի մասնիկ վաճառեք-նվիրեք այլ (Ռուսական) եկեղեցու և դրանով վերջ դրեք այս անիմաստ սոդոմ-գոմորին, բայց այս անգամ արդեն հայտարարելով, որ իրագործված հանցագործությունները կատարվել են մեծահռչակ Տուլա քաղաքի ՛՛զավակներ՛՛-ի միջոցով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3572 | 0 | 0
Facebook