Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես հասկանում եմ, որ մենք ՈՒՆԻԿԱԼ ազգ ենք, բայց չէի պատկերացնում որ այս աստիճանի

14:52, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
Ես հասկանում եմ, որ մենք ՈՒՆԻԿԱԼ ազգ ենք, բայց չէի պատկերացնում որ այս աստիճանի
    
    
    

Չէի պատկերացնում, որ իմ ընկերների մեջ այսքան ԽԵԼԱՄԻՏ ու ԱՆԳՈՐԾ մարդիկ են եղել ու ես մինչ այս չեմ իմացել:

Բերեմ մի օրինակ

«Եվրոպաներում» ապրող, սրճարանի մի մատուցող, որն իրեն գրող-մտավորական է համարում Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է գրում ու պահանջ ներկայացնում այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ, իսկ այստեղ այդ և նման ԽԵԼԱՄԻՏ պահանջները իրենց էջերում տարածում են բանուգուրծ չունեցող թավշյա հեղափոխություն տեսած ու ապրած ստատուս գրողները:


    

«…Ե՞րբ եք վերադարձնելու մեր հողերը


    

«…Ի՞նչ ճակատագիր է սպասվում Մինաս Գրիգորյանին (Աստված գիտի թե ով է այդ Մինաս Գրիգորյանը)


    

«… արդյո"ք մտադիր չեք օրենք հրապարակել հաշմանդամ ազատամարտիկների պետության հաշվին ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին


    

«…փոփոխություն եմ պահանջում բանտարկյալներին տրվող սննդի կալորիականությունը բարձրացնելու


    

«…ես անձամբ եմ խնդրել, աղաչել, որ Սերժ Թանկյանը գա և օգնի ձեր շարժման ուղղորդվածությանը


    

«… համոզվեցի՞ք պ. Փաշինյան, որ ձեր հաղթանակը ապահովեց ապրիլի 17-ի արևածագին կատարված իմ աղոթքը


    


     «…ինչպիսի՞ն լինելու Գեղարքունիքի գյուղացիների վիճակը այս տարվա աշնան առաջին տասնօրյակին…մանրամասնել


    

«…պահանջում եմ բոլոր ոստիկաններին զրկել քաղաքացիությունից


    

«…ճշտել բոլոր թոշակառուների իրական քանակը և առավելագույնս ժամանակահատվածում ավելացնել


    

ՍՏԻՊՎԱԾ, ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԵՎ ԻՄ ԽԵԼԱՄԻՏ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ԵՏ ՉԸՆԿՆԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿՈՎ ՏԱԼԻՍ ԵՄ ԻՄ ՀԱՐՑԸ.


     «…ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը պ.Փաշինյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3865 | 0 | 0
Facebook