Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրահարը այն երկչոտ...

09:58, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Սիրահարը այն երկչոտ...

Լո՜ւյսն իր ճամփան կգտնի

Ու կլցվի սիրտը քո

… Երբ ես արդեն չե՛մ լինի

Սիրահարը այն երկչոտ:


    

Ու կթռչի, քե՜զ կհասնի

Բա՜ռս լցված քո սիրով

… Երբ ես արդեն չե՛մ լինի

Սիրահարը այն երկչոտ:


    

Ու աչքերս չե՛ն փայլի,

Չե՛ն հմայվի քո տեսքով,

…Երբ ես արդեն չե՛մ լինի

Սիրահարը այն երկչոտ:


    

Սե՜ր է տրվել ինձ վերից,

Նաև կսկի՜ծ ու մորմոք,

Քարացե՜լ է քո շնչից

Սիրահարը այն երկչոտ:


    

Սիրտս քարե արցունքներից

Կարծրացել է դարձել ժա՜յռ,

Ու ինքնագոհ իր արարքի՜ց

Ծիծաղո՜ւմ է Բախտը չար:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3197 | 0 | 0
Facebook