Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չեմ խոսել, որ չչափեն

21:41, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Չեմ խոսել, որ չչափեն
     Չեմ խոսել, որ չչափեն
     Նսեմիս իրենց փառքով,
     Ասել եմ, թող կափկափեն
     Թրթրուկ իրենց կառքով:
     Հե՜յ գիտի, երկոտանի,
     Լեզվի տակ որ փուշ չունի,
     Անուղեղ այս տողանի
     Երկարն է զարմանալի:
     Ձայն, ծպտուն թե չեմ հանել,
     Իմ անձն եմ վատնել մի կերպ,
     Ինձանից հեռու վանել,
     Սրտիս մեջ մամռել մի ծերպ:
     Ըստ սեռի անվարք մի կույս,
     Մի երեց նախապատիվ
     Անշնորհ տալիս են խույս,
     Մնում են հար անպատիվ:
     Ի՞նչ փույթ, թե նմանեն
     Բամբասան կնկան քուչի,
     Կարծիք կա, թող խնայեն
     Անկիրթիս՝ ոչ ու փուչի:
     Այս վերջում էլ ի՞նչ ասեմ.
     Ով դադրած և ով նսեմ,
     Տե՛ր, ներիր այս փաղանգին.
     Չեմ սիրել, չասեմ անգին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2509 | 0 | 0
Facebook