Loading...

Articles

Ո՞նց

18:32, Sunday, 03 November, 2019
Ո՞նց
    
     Հատեցինք տեղը տեղին,
     Լաց եղանք հոնգուր-հոնգուր,
     Անտառի ծփի-թեղին
     Անսաղարթ ո՞նց էր գանգուր։
    
     Օրհնանքի խոսքից առաջ
     Որթատունկ պիտի տնկենք,
     Նզովքի բնին սառած
     Մոլարին ո՞նց չպատժենք։
    
     Ծայրահեղ այո-ոչին
     Չափավոր ի՞նչ հավելենք,
     Հնազանդ սրտի կոչին
     Մերձակցին ո՞նց չսիրենք։
    
     Ու երբ էլ մի պահ դառնանք
     Կորսված Ժամանակին,
     Լարելով ո՞նց չարանանք,
     Տուրք տալով ժամսլաքին։,
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3196 | 0 | 0
Facebook