Loading...

Articles

Տեսականորեն ոչինչ չի փոխվել

23:59, Monday, 13 May, 2019
Տեսականորեն ոչինչ չի փոխվել

Տեսականորեն ոչինչ չի փոխվել,
     Ածանցելի են մահ ու հարսանիք,
     Դեմ առնելով են սրերը բախվել,
     Անձայնությանը էլ ոնց անսայիք։
     Մեկից ավելը թիվ է հոգնակի,
     Վարանամիտ են Տերն ու սատանան․
     Մարդը մարդուն էլ անվերջ ծանակի,
     Մասնավոր դեպք է միայն թառանան։
     Շեղված գեներով քանիսը եկան,
     Բերանացի են նրանց թվարկում,
     Անհամառոտ է պատումը, երկար,
     Առոգանությամբ ողջն են վանկարկում։
     Քարատակերից մինչև երկնաքերծ
     Աչքի մի թարթ է, հնարը՝ միջոց,
     Տիկ հանելով է մարդը մորթազերծ,
     Հորթի կաշվից են բառքը սուրբ գրոց։

Ծնրադիր տեղդ մի հափուռ հող է,
     Կեղծ խնկարկության անունը` քասիդ,
     Մահերգ թե ներբող մի քանի տող է,
     Մորմոքդ պահ տուր խորքերում թասիդ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2991 | 0 | 0
Facebook