Loading...

Articles

Էդելվայս, նրբագեղ արծաթե

00:29, Thursday, 11 April, 2019
Էդելվայս, նրբագեղ արծաթե

Էդելվայս, նրբագեղ արծաթե,
     Լրել ես մութի մեջ մի սաթե,
     Լանջերիս քարքարոտ ու անհաս
     Առկայծ ես, նշույլ ես․․․ մի նվազ։

Դադար տամ քուն մտած աչքերիս,
     Ասենք թե, դիտորդ եմ անարի,
     Հոլ անեմ հերսոտած քաջքերիս,
     Որ անգամ Բաքոսս չհարբի։

Վաղ թե ուշ խավամազ թերթերիդ
     Հնչական բառերս ես պեղելու,
     Արդյունքում թռուցիկ հայացքիս
     Նշմարն ես վարից վեր տանելու։

Նաղաշս զարդանախշ մի խեցի,
     Իմա թե, դրվագն այս զարդարում,
     Սուսերի թարս շեղբով խաղաձի
     Յոթը զարդ հետո է խզարում։

Արծաթե նրբագեղ Էդելվայս,
     Նշմար ես մութի մեջ աղոտած,
     Իմացիր, դրվագում այն ու այս,
     Նաղաշի երփին ես կարոտած։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2906 | 0 | 0
Facebook