Loading...

Articles

Ահա և վերջ, ժամս լրեց

19:12, Saturday, 09 March, 2019
Ահա և վերջ, ժամս լրեց
     Ահա և վերջ, ժամս լրեց,
     Ամբողջացավ ողջը մեկում,
     Հին մեղքերից թակարդ լարեց
     Մթնալույսս կորած մեգում։
     Ահա և վերջ, օրս մթնեց,
     Շուռ գալով եմ տեղս թեքում,
     Միանձնուհիս իրեն մատնեց,
     Ասես և իր կյանքն եմ բեկում։
     Իմ սուտակի լա՞լն էր պայծառ,
     Սի՞րտս էր, նշեմ՝ ճաք էր տվել․․․
     Հուշերիս մեջ, առանց կայծառ,
     Մի առ մի եմ գիրս թվել։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3404 | 0 | 0
Facebook