Loading...

Articles

Պարփակ հույզ

02:09, Saturday, 09 February, 2019
Պարփակ հույզ
     Քանի դու կույր ես, ես եմ քահանա,
     Մնում է միայն մորթդ դաբաղեմ,
     Քեզ քո Եփրատում կնքեմ ակամա,
     Հորձանքիդ թափից որ չճապաղեմ։
     Քանի քանիսը քեզ նման մատույր,
     Ինձ անձեռնադիր երեց կարգեցին,
     Ինչ ավերակ եմ, եթե ոչ մատուռ,
     Այրվող մոմերով մեղքս քավեցին։
     Իրենք չտեսան, դու էլ հո գիտես,
     Թե վերջին շնչում ոնց եմ թրթռում,
     Լույսն իմ անխառն էր, որքան էլ զտես,
     Ինձ կուշաբերես լուսնի եթերում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3692 | 0 | 0
Facebook