Loading...

Articles

Տեսնես ինչ կա էն անպատիվ ցածում

10:05, Saturday, 18 August, 2018
Տեսնես ինչ կա էն անպատիվ ցածում

Տեսնես ի՞նչ կա էն անպատիվ ցածում,
     Ո՞նց են ապրում ժամը օրին հավելելով․
     Ծիծաղածուն էլի պկու ածում,
     Սրտի թունդ էր հանում՝ ավերելով։
     Ողորկ բանը կրկին հայելի՞ է,
     Աչքիդ չգա՝ պիտի դատա՞րկ թվա,
     Մթնում լույսը որքան հաճելի է…
     Արմաղանի նսեմ փայլը վկա։
     Թափանցիկ է ու իրենով բան չի բեկում,
     Էական չի՞, դիցուք, կեսը մեկում,
     Քանի քննես, կասեն դուռն է թակում,
     Կամ ծիկրակում ուրիշներից թաքուն։
     Ինքն էլ գիտի, որ անբանից վնաս չկա,
     Ձանձրանում է հույլը հորանջելով,
     Քանի միմոս և արքայից արքա
     Գահն են կիսում, ավա՜ղ, մեզ տանջելով։


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4649 | 0 | 0
Facebook