Loading...

Articles

Անավարտ պատմվածքի նոր էջեր

21:41, Sunday, 31 March, 2013
Անավարտ պատմվածքի նոր էջեր
    
Հաճախ է լինում, որ սկսված տողերս լավագույն դեպքում թողնում եմ անավարտ, սակայն ջնջվածներն ավելի շատ են: Ջնջելն էլ համարում եմ սկսված գործն ավարտին հասցնելու միպ միջոց, իսկ կիսատությունն այնքան շատ է մեր կյանքում...
Ու թե պիտի անեծք լինես ամբողջ կյաքնիս համար անստորագիր ինձ ժառանգված, ապա հավատա, դու դեռ այնքան կիսատ ես եղել ու դեռ այնքան անավարտ:
Սակայն ես ջնջել եմ հենց այդ կիսատությունդ: Դու ես հենց այն անավարտ ընթացքը, որի վերջակետը չդարձավ ու չհուշեց նոր նախադասության սկիզբ: Քեզանով կիսատ մնացած տողս հենց այդպես էլ ավարտվեց:
Հիմա նոր պարբերությունից եմ սկսել գրել ու երբեք մականունը դերանվան հետ չեմ շփոթի, իսկ ենթական էլ չեմ տեղադրի որպես նախադասությանս վերնագիր, այլ այն կլինի ուղղակի մտքի սկզբում, որն անպայման պիտի ունենա ստորոգելի չդարձող ստորոգյալներ:

    
Ցավոք պատմվածքս քեզանով չավարտվեց ու բարեբախտաբար սպիտակ էջեր դեռ բավականին շատ ունեմ, իսկ դու... դու ընդամենը դարձար լուսանցքում արված մի սղագրություն: Իսկ լուսանքցներն այլևս պատահաբար չեմ անցնի գրելուց: Թանաքս միշտ նույնն է լինելու, ձեռագիրս էլ նույն ոգով շարադրվելու է սիրուց ջերմացած թղթերի վրա:

    
...Իսկ դրսում գարուն է՝ ծաղկած ծիրանենիներ, կապույտ ու լուրթ երկինք, վերադարձող թռչուններ ու շատ սեր: Եվ ամեն անգամ, երբ արգելում եմ ինքս ինձ, չեմ թողնում, որ ձեռքս գրի, միշտ սրտիս գարունն է ձեռքերը պարզում ու մաքուր էջերիս վրա գրում նոր պարբերության դեռ կիսատ մի տող, որը կդառնա կիսատ պատմություն, իսկ այնուհետև կիսատ մի կյանքի լուռ տարեգրություն... Ու գարնան գրած ամեն մի տառը, ամեն բառը ես սիրում եմ ընթերցել, քան որ խորհրդավոր պարզություն կա նրա մտքերի մեջ, հոգեթով մի բույր կա նրա խոսքերում, բնության ժպիտ ու անկեղծ ջերմություն՝ թեկուզ դեռ շատ քիչ, բայց սպասումով ու հավատի կարոտով լիուլի:

    
P.S. Նվիրում եմ մեր կյանքի պատվածքի ամեն նախադասության մեծատառ ու միջանկյալ ենթականերին, որոնցով մեր ստորոգյալներն իմաստավորվում են, հասնում իրենց լրումին ու դառնում ավարտուն՝ կատարյալ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2917 | 0 | 0
Facebook