Loading...

Articles

Ավագանու անդամներն ուշանում են նիստերից. Տարոն Մարգարյանը «մեղադրեց» լրագրողներին

yerevanci
Author:
yerevanci
16:15, Tuesday, 31 October, 2017
Ավագանու անդամներն ուշանում են նիստերից. Տարոն Մարգարյանը «մեղադրեց» լրագրողներին
     Այսօր` հոկտեմբերի 31-ին, մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Մինչ նիստին անցնելը «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց` ինչու օրակարգում ընդգրկված չէ իրենց կողմից ներկայացված փողոցների վերանվանման հարցը: Դրան ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ երբ ժամանակը գա, կներկայացնեն ու կքննարկեն: Այնուհետև «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նիստը նշանակված է 11-ին, սակայն 15 րոպե ուշացումով է սկսվում և բոլոր կողմերին հորդորեց պահել ճշտապահությունը: Քաղաքապետ Տարոն Մագարյանն էլ ավագանու մյուս անդամների ուշացման համար «մեղադրեց» լրագրողներին: «Հարգելի լրագրողներ, մեր ավագանու անդամներին շատ հարցեր մի տվեք միջանցքներում», - ասաց նա: Ելույթով հանդես եկավ նաև «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը` նշելով, որ ավագանու այսօրվա օրակարգում ներառված չէ երևանցիների շահերը հետապնդող որևէ հարց: «Երբ հայտարարում եք, որ երևանցիներին հուզող հարցեր չկան, ես ցավում եմ: Ներկայացված է հնգամյա ծրագիրը, ցավում եմ, որ նման մոտեցում ունեք, բայց կյանք ա», - նրա ելույթին արձագանքեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
    
     Подробнее: https://shabat.am/am/article/156738/Avaganu-andamnern-ushanum-en-nisteric.
Source: shabat.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2230 | 0 | 0
Facebook