Loading...

Articles

Ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից. Գրիգոր Մինասյան

yerevanci
Author:
yerevanci
16:10, Tuesday, 31 October, 2017
Ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից. Գրիգոր Մինասյան
     Երևան քաղաքի ավագանու այսօրվա` հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «էքստերիեր» գրուպ, ինչպես նաև «Անուժ» ՍՊԸ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու հարցը: Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանն իրենց ելույթներում նշեցին, որ վերոնշյալ կազմակերպություններին ծառայողական ավտոկանյանատեղ կազմակերպելու իրավունք տալը ոտնահարում է շարքային քաղաքացիների իրավունքները և չի բխում բուն Երևանցու շահերից: Դրան ի պատասխան ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Մինասյանն ասաց, որ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպումը չի խոչընդոտում բնակիչներին և չի ոտնահարում նրանց իրավունքները: Նրա խոսքով` իրենց ընդիմադիր գործընկերները անտեղյակ են ավագանու համապատասխան որոշումից և նրանց հորդորեց ուշադիր լինել, կրկնելով, որ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից:
    
     Подробнее: https://shabat.am/am/article/156735/TSarayoghakan-avtokayanategheri-kazmakerpumy-bkhum-e
Source: shabat.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2857 | 0 | 0
Facebook