Loading...

Articles

Կարող եմ հանգստացնող տալ՝ խմես. ԵԾ-ի անդամը՝ «Ելքին»

yerevanci
Author:
yerevanci
17:35, Tuesday, 31 October, 2017
Կարող եմ հանգստացնող տալ՝ խմես. ԵԾ-ի անդամը՝ «Ելքին»

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօր Երեւանի ավագանու նիստում «Ելք» խմբակցությանը մեղադրեց Հանրապետական խմբակցության բերած հարցերին կողմ քվեարկելու համար:

Ի պատասխան «Ելքի» անդամ Անի Խաչատրյանը նրան հարցրեց՝ «Երկա՞ր էիք պատրաստվել»: Մարինա Խաչատրյանն էլ ասաց. «Կարող եմ հանգստացնող տալ` խմես»:

«Դու կարո՞ղ ա հոգեմետ դեղերի ազդեցության տակ ես մնացել», – հակադարձեց Անի Խաչատրյանը Մարինա Խաչատրյանին:

Ի դեպ, «Երկիր ծիրանին» այսօր ավագանու նիստին ներկայացել էր դեղատուփով և իրենց խմբակցության դրոշով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2838 | 0 | 0
Facebook