Loading...

Articles

Աղջիկ շաղավոտ, հրճվանքիդ համար եղանակավոր նոր բա՞ռ հորինեմ

20:32, Thursday, 03 August, 2017
Աղջիկ շաղավոտ, հրճվանքիդ համար եղանակավոր նոր բա՞ռ հորինեմ
     Աղջիկ շաղավոտ, հրճվանքիդ համար եղանակավոր նոր բա՞ռ հորինեմ,
     Նվագարանդ հեռվում ես թողել, անճառելի էր վայելքի չափը,
     Քո խռովահույզ մակընթաց ծովում հանդարտ կոհակներ ինչու որոնեմ,
     Քշվածներին է հորձանքը բերում և մատնանշում ցնծության ափը։
     Ափին ամեն բան ցրիվ է գալիս, անգամ լուսնկան հուսախաբ ծովում,
     Ի սեր մի բանի որ պահդ ես ապրում, որը քարշ տալիս, եթե չես թովում,
     Եթե աշխարհիդ արձագանքն ունայն խեցիներում է հանգրվան գտնում,
     Անթարթափ նայիր, ես եմ խարխափում անասելի և համասփյուռ մթնում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6931 | 0 | 0
Facebook