Loading...

Articles

Գարուն ա, ձուն ա արել

19:27, Monday, 11 March, 2013
Գարուն ա, ձուն ա արել
     Ձեռքդ մեկնիր դուրս, վերցրու մի բուռ ձյուն, և այն դանդաղ կքարանա սառած ափերիդ անակոս ու նուրբ մակերեսին:
     Հաճախ ձյունն ավելի տաք է քան մարդկային սրտերը:
     Փարվիր քո թռիչքով ձնակույտերին ու ճերմակների ազնիվ մաքրության մեջ գտիր կորցրած ջերմությունդ...
     Շրջիր երեսդ դեպի հողի փաթիլաշատ երեսի կողմ ու նրա բյուրեղների մեջ փորձիր գտնել կորած հայացքս...
     Զգու՞մ ես, գարուն է եկել...այդքան սպասված բայց ուշացած Գարունը...
     Այն դեռ ուշանում է, կարծես թե չի ցանկանում բաժանվել երկու մասի բաժանված ձմռանից:
    
     Պատուհանիցդ դուրս արդեն մութ է, ինչպես որ քո սրտում, ու սև երկինքներում լողացող մոլորված լուսինը հիշեցնում է ինձ քո աչքերի կորած փայլը...
     Քեզանից զուրկ, քեզանով լցված, ինձանից ուժեղ ու մեզնից բացակա ես մռայլ ամպերի մեջ հետևում եմ նորածին լուսինների դանդաղ ընթացքին ու հաշվում անհաշիվ աստղերից եկած լույսի շողերի թույլ ու դողացող առկայծումները...
     Մեկնված ձեռքերը բազում են, ջերմ սրտերը՝ քիչ: Ձեռքդ հանձնիր ափերիս, թող որ այն ջերմացնեմ հոգուս թաքնված լույսերով, թող որ շնչեմ գարնան բույրդ ու փշրեմ քարացած սրտիդ անշունչ ցավերը...
    
     Գարուն ա ձուն ա արել...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3441 | 1 | 0
Facebook