Loading...

Articles

Տիմատիի համերգի կազմակերպիչներն խոստանում են աննկարագրելի համերգային ծրագիր

Lina
Author:
Lina
23:52, Monday, 05 June, 2017
Տիմատիի համերգի կազմակերպիչներն խոստանում են աննկարագրելի համերգային ծրագիր
     Ինչպես բոլորս տեղյակ ենք Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրեր առաջ կայացաց Բլեք Սթար խմբի անդամներից Լ՛վանի, Քրիստինա Սիի, Մոտի և Տիմատիի համերգային ծրագիրը: Համերգի վերջին ելույթ ունեցող երգրչը Տիմատին էր, ով այդպես էլ բեմ չբարձրացավ, որը պատճառաբանվեց տեխնիկական խնդիրներով: Դա առաջացրեց երկրպագուների դժգոհությունը՝ նրանք շշեր էին նետում բեմ և պահանջում, որ համերգը կայանա: Հաջորդ օրը համացանցում հայտնվեց Տիմատիի վիդեոուղերձը, որտեղ նա խոստացավ, որ չկայացաց համերգը կկայանա շուտով:
     Երգիչը շատ սպասեցնել չտվեց և հայտարարեց, որ հունիսի 8-ին Հանրապետւթյան հրապարակում կկայանա իր անվճար մենահամերգը: Այս մասին երգիչը վիդեոուղերձով հայտնեց իր ինստագրամյան էջում:
     Լրագրողների հետ զրույցում համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը մանրամասներ է հայտնել կայանալիք համերգից:
     «Համերգային ծրագրի փոփոխություն է լինելու, այն ավելի երկար կտևի նախատեսվածից, ավելի մասշտաբային է լինելու 1 ժամ 40 րոպե համերգ է լինելու բոլոր Երևանցիների և Տիմատիի երկրպագուների համար» , -տեղեկացրեց Jet Set ընկերության համերգի կազմակերպիչ՝ Արմինե Խախամյանը: Կազմակերպիչները նշեցին նաև, որ համերգից առաջ ռուս DJ է նվագելու, ինչից հետո Տիմատին կբարձրանա բեմ:
     Անդրադառնալով նախորդ համերգի պատճառներին՝ ընկերության տնօրեն Արմեն Ալեքսանյանը նշեց. «Թե ով էր մեղավոր, ոչ ոք չի կարող ասել: Շատ մարդ կար, ոքեր կարող էին ջուր լցնել բեմի վրա, որի արդյունքում ջուրը թափվել էր կրիչի վրա և այն վառվել էր: Փոխելու ժամանակ չէր եղել, քանի որ այնտեղ մի ամբողջ ծրագիր էր հավաքված: Մեզ համար էլ դա տհաճ միջադեպ էր: Իսկ հունիսի 8-ին կկայանա աննախադեպ համերգ առաջին հերթին նրանով, որ Երևանում այսքան որակով ձայնային տեխնիկա չի եղել»:
     Խոսելով տոմսերի գումարի վերադարձման մասին Արմեն Ալեքսանյանը նշեց. «Դա շատ վիճելի հարց է կան մարդիկ ովքեր շնորհակալություն են հայտնել, որ երկուսուկես ժամ նայել են հիանալի համերգ, կան իհարկե, հակառակը պնդողներ: Հատուկ դժգոհների և գոհերի կազմակերպել ենք անվճար համերգ: Համերգը կայացել է, եղել է ֆորսմաժորային իրավիճակ, որի արդյունքում չի կարող գումար վերադարձվել: Իսկ հիմա եռապատիկ գումար է ծախսված, որ հունիսի 8-ին համերգը կայանա»:
     Ինչպես նշեցին համերգի կազմակերպիչները վնասներ կրել են, սակայն չեն ցանկանում խոսել այդ մասին: Նրանք խոսում են միայն այն մասին, որ հունիսի 8-ին հրաշալի համերգ է սպասվում:
    
    
    
     ԼԻնա Մարգարյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2876 | 0 | 0
Facebook