Loading...

Articles

Գերմանիայի եվրոտեսիլյան ներկայացուցիչը Հայաստանում

Lina
Author:
Lina
19:59, Thursday, 01 June, 2017
Գերմանիայի եվրոտեսիլյան ներկայացուցիչը Հայաստանում

Ապրիլի 13-ին Երևանի Լոֆթ անտիսրճարանում կայացավ 2017 թվականի Եվրոտեսիլի Գերմանիայի ներկայացուցչի՝ Լևինայի հետ հանդիպումը: Հանդիպումը կազմակերպել էր ՕԳԱԵ Հայաստանը (Եվրոտեսիլի պաշտոնական ֆան ակումբը):

Երեկոյի սպասված հյուրն էր X ֆակտոր նախագծի «Ինտերակտիվ» բոյսբենդը: Հնչեցին բազում հարցեր ուղղված Լևինային, թե’ լրագրողների, թե’ ֆաների կողմից:

ՈՒշագրավ հարցերից մեկը հետևյալն էր.
     ՙ Արդյոք երբևէ կպատկերացնեիք Ձեր կողքին հայ ամուսին»: Պատասխանը կարճ էր և հստակ. ՙ Երբևէ չեմ մտածել այդ մասին»:

Լևինան զարմացրեց ներկաներին՝ կատարելով Կոմիտասի ՙԿաքավիկ» ստեղծագործությունը:

ՙԻնտերակտիվ» բոյսբենդը կատարեց Լևինայի եվրոտեսիլյան երգը և այն նվիրեց երգչուհուն: Երեկոյի վերջում Լևինան հայ երկրպագուներին մաղթեց ՙperfect live» որին հաջորդեց հյուրերին ինքնագիր բաժանելը:


    

Լինա Մարգարյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2701 | 0 | 0
Facebook