Loading...

Articles

Հայկական հետքերով

Lina
Author:
Lina
19:55, Thursday, 01 June, 2017
Հայկական հետքերով

Ստամբուլի Պեզճյան մայր վարժարանը հիմնել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը 1715 թ-ին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում: Այս վարժարանի նպատակն էր կրթել եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ: Աստվածաբանական առարկաներից բացի, աշակերտները սովորել են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և օտար լեզուներ:

Այս վարժարան ուսանելու էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից: 1741թ-ին Հակոբ Բ Նալյան պատրիարքը դպրոցը դպրոցը տեղապոխել է Գումգափու՝ Պատրիարքարանին կից և վերանվանել է Մայր դպրոց: 1826թ-ին հրդեհի հետևանքով այրվել են պատրիարքարանը, եկեղեցին և Մայր դպրատունը: Այն վերակառուցել է Պեզճյան Հարություն ամիրան, և 1830 թ-ին շինարարության ավարտից հետո վարժարանն վերանվանվել է Պեզճյան մայր վարժարան:

Վարժարանը կրթել է բազում եկեղեցական սպասավորների: 1858-1895թ-ին վարժարանն ունեցել է 264 աշակերտ և արդեն 20-րդ դարում դարձել է երկսեռ:


    

2003 թ-ից սկսաց վարժարանն ծառայում է որպես միջնակարգ դպրոց: Լինելով վարժարանում զրուցեցի ուսուցիչներից մեկի հետ: Նա ասաց, որ դպրոցում այժմ դասավանդվում է հայոց լեզու և կրոն, մնացաց բոլոր առարկաները դասավանդվում են թուրքերենով: Ինչևէ դարերի միջով անցած հայկակն վարժարանըկանգուն է և զարդարում է Ստամբուլը:


    
    
    
    
    
     Լինա Մարգարյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3056 | 0 | 0
Facebook