Loading...

Articles

Ապարդյուն անցավ կյանքը վազքերում

21:29, Wednesday, 31 May, 2017
Ապարդյուն անցավ կյանքը վազքերում
    
Ապարդյուն անցավ կյանքը վազքերում,
     Այս պարբերության մրուրը մահն էր,
     Անհերքելի էր ծուխը վանքերում,
     Վաղուց եկածը պետք է որ մեկներ:
    
     Խաչյալի նման ժպիտը սառեց
     Սրանց մեղքերի ալեկոծ ծովում,
     Բացի բոլորից ինքն իրեն ատեց.
     Ոտքի վրա էր Տիրոջն աղոթում:
    
     Շալակատարը վտիտ ուսերին
     Անձյուն երկինքն էր վախվորած պահում,
     Երանի տվեց գլխանց էծերին.
     Նրանք Բարձրյալին շատ մոտ են պարում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4327 | 0 | 0
Facebook