Loading...

Articles

Սպառողական վարկերը Հայաստանում աճել են

Anna
Author:
Anna
13:06, Monday, 29 May, 2017
Սպառողական վարկերը Հայաստանում աճել են

Հայաստանում 2016 թվականին տնային տնտեսությունների վարկավորման առավել ակտիվ ուղղությունը շարունակել է մնալ սպառողական վարկավորումը:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն, նախորդ տարվա ընթացքում գրանցվել է սպառողական վա րկերի 4.3% աճ, որին նպաստել են կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ոսկու գրավով վարկերի աճը համապատասխանաբար 28.7%-ով և 4.6%-ով: Ավտովարկերը և քարտային վարկերը նվազել են համապատասխանաբար 38.8%-ով և 2.2%-ով: Սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակել են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային (36.1%) և ոսկու գրավով վարկերը (23.8%):

Ընդհանուր առմամբ, սպառողական վարկերի պայմանների և ընթացակարգերի` նախորդ տարվա երրորդ եռամսյակից սկսված դյուրինացման միտումները պահպանվել են նաև 2016 թվականին` պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև մրցակցության աճով, ինչպես նաև բանկերի կողմից իրականացված կապիտալի համալրումների արդյունքում ձևավորված իրացվելիության աճով: Մեղմացումները վերաբերում են վարկավորման գրեթե բոլոր ուղղություններին` ժամկետայնությանը, վարկարժանության գնահատմանը, ոչ տոկոսային վճարների սահմանմանը, ինչպես նաև վարկ/գրավ հարաբերակցությանը:
     Աննա Բաբայան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2226 | 0 | 0
Facebook