93 ամյա Շառլ Ազնավուրը՝ Էրզրումցու և իզմիրցու զավակը
13:08, Monday, 29 May, 2017
Like
0
Dislike
0
2089 | 0 | 0 | 0
Համաշխարհային մշակույթում հայկական ծագում ունեցող արվեստագետների պակաս չկա: Մարդիկ, ովքեր աշխարհին ապացուցել են՝ կինոյի, գրականության, թե՛ երաժշտության բնագավառում երբեմն նույնիսկ անգերազանցելի են: Այսօր այդ անուններից, թերևս, մեր ժամանակների կենդանի լեգենդի ծննդյան օրն է: Ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ-երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը, նույն ինքը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեանը, ծնվել է ուղիղ 93 տարի առաջ՝ 1924 թվականի մայիսի 22-ին՝ Սեն Ժերմեն դես Պրեսում: Նրա ծնողները՝ Միշա Ազնավուրյանն ու Քնար Բաղդասարյանը, գաղթականներ են. էրզրումցու արմատներ ունեցող հայրը ծնվել է Ախալցխայում, պապն էլ Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր: Մայրն Իզմիրում է ծնվել, սեփական աչքերով է տեսել Հայոց ցեղասպանությունը: 9 տարեկանում հայազգի շանսոնիեն արդեն տարված էր բեմական կյանքով, ու դպրոցը նրա համար երկրորդական դարձավ: Չնայած այդ տարիներին քիչ աշխատանք չի կատարել, սակայն նրա աստեղային ժամը վրա հասավ 1946 թվականին. երգչին լսեց Էդիթ Պիաֆն ու որոշեց իր հետ տանել շրջագայությունների՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1956 թվականին արդեն աշխարհն էր Շառլին ճանաչում: Ֆրանսիական մամուլը նույնիսկ հայտարարեց՝ «Ֆրանսիան ազնավուրացված է»: Նրա գրած շուրջ հազար երգերը կատարել են այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Շերը և այլք… Մեծ արտիստն իրեն նաև որպես դերասան է դրսևորել՝ նկարահանվելով «Գլուխը պատին», «Կրակեք դաշնակահարի վրա», «Սատանան ու տասը պատվիրանները, «Արարատ» և այլ ֆիլմերում: Աշխարհահռչակ հայն իր երեք ամուսնություններից 6 զավակ ունի՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։ Ազնավուրի պատվին է անվանակոչված Երևանի Աբովյան փողոցում գտնվող կիսաշրջանաձև բացվածքով հրապարակը, որն ընկած է Թումանյան և Պուշկին փողոցների միջև: 2009 թվականից նաև Ազնավուրի անվան թանգարան ունենք Երևանում: 2009 թվականի մայիս ամսից Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում, նաև՝ միջազգային մի շարք այլ կազմակերպություններում՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը: |
+16 °C |
+13 °C
+22 °C
|
Tomorrow: +16 °C |