Loading...

Articles

Եռատոն

12:02, Wednesday, 24 February, 2016
Եռատոն
     Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը յուրահատուկ ձևով նշվեց ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում: 4-7-րդ դասարանների աշակերտները ներկայացրին Թումանյանի հեքիաթների բեմականացումներ, մանկական բանաստեղծություններ և պատառիկներ կենսագրությունից: Քանի որ «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության», ուստի միջոցառումները ձգվեցին փետրվարի 19-ից մինչև Մայրենիի տոնը՝ 21-ը փետրվարի:
     Հանդիսատեսը (տարրական դասարանների աշակերտները) սիրով դիտեց և մեծ ջերմությամբ դիմավորեց փոքրիկ դերասաններին: Իսկ տնօրինությունը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ դերասաններին նվիրեց գրքեր:
     Միջոցառումը կազմկերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության, տարրական դասարանների մասնախմբերը՝ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ս. Գևորգյանի ղեկավարությամբ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4348 | 0 | 0
Facebook