Loading...

Articles

Մայրենիի օրը Ջանֆիդայում

22:21, Tuesday, 21 February, 2017
Մայրենիի օրը Ջանֆիդայում

Տոնական տրամադրություն էր տիրում Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանում: Դպրոցի աշակերտական խորհուրդն ու հայոց լեզվի մասնախումբը որոշել էին թումանյանավարի նշել Մայրենիի օրը: Նրանք կազմակերպել էին արդեն ավանդություն դարձած թումանյանական հեքիաթների բեմադրությունների շարքը: Դպրոցի VI, VII, VIII դասարանի աշակերտները և աշխորհրդի անդամները ներկայացրեցին Թումանյանի կյանքի համառոտ բնութագիրը, բանսատեղծություններ և բեմադրեցին՝ «Շունն ու կատուն» , «Ոսկու կարասը» , «Սուտասանը» և «Անբան Հուռին»: Հանդիսականները՝ տարրական դասարանների աշակերտները, սիրով ու ջերմությամբ դիմավորեցին մեր փոքրիկ դերասաններին՝ խոստանալով, որ հաջորդ տարի իրենք անմասն չեն մնալու և դիտողից դառնալու են դերասան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5374 | 0 | 0
Facebook