Loading...

Articles

Եռատոն

17:04, Sunday, 14 May, 2017
Եռատոն

Մայիսի 10-ը ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում վերածվել էր իսկական տոնի:

Մայիսյան եռատոնին և Ջանֆիդայի Ս. Կարապետ եկեղեցու բացման 3-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունը մեկնարկեց Տեր Արիս քահանա Խաչատրյանը՝ իր հոգևոր խոսքով, շնորհավորանքով և Տերունական աղոթքով:

Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ նվիրված հաղթանակներին և խաղաղությանը:

Աշակերտների խրոխտ, հայրենասիրական երգերը, գեղեցիկ պարերը, արտահայտիչ խոսքը եկավ ապացուցելու, որ մենք խելացի և հայրենասեր սերունդ ունենք, և ապագան հուսալի ձեռքերում է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4716 | 0 | 0
Facebook