Loading...

Articles

«Հայո՛ց տառեր, ձեզնով կապրենք դարեր»

22:52, Friday, 28 April, 2017
«Հայո՛ց տառեր, ձեզնով կապրենք դարեր»

ՀՀ Արմավիրի մարզի «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում I դասարանցիների տառաճանաչ դառնալն ավետեցին «Հայո՛ց տառեր, ձեզնով կապրենք դարեր» խորագիրը կրող միջոցառումները:

Առաջին դասարանցիների առաջին թոթովանքներով ներկաները մասնակցեցին այբուբենի տառերի թագադրմանը:

Փոքրիկների անվստահ, բայց համոզիչ խոսքը, երգն ու պարը հեքիաթային պահեր պարգևեցին բոլորին:

Մայրենի լեզվի, հայրենիքի և հայկականի փառաբանությունը առաջին դասարանցիների համար մի նոր աշխարհ մուտք գործելու բանալին էր, իսկ հայոց տառերը այն զինվորները, որոնց օգնությամբ կնվաճեն գիտության անհասանելի եզերքները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6096 | 0 | 0
Facebook