Loading...

Articles

Նա կար, նա գոյություն ուներ

19:32, Saturday, 14 November, 2015
Նա կար, նա գոյություն ուներ

Ամեն մեկի համար էլ դժվար է սկսել: Ինչպես սկսել, ինչից, երբ, արդյոք սկսել, թե մոռանալ, մի քանի րոպե շեղել ինքդ քեզ այլ բանով ու մոռանալ: Կհիշես մեկ էլ մի քանի օրից, բայց ոչ նույն կրակով, ոչ նույն ցանկությամբ, նույն մոտիվներով, ու կրկին կմոռանաս, այս անգամ կմոռանաս առհավետ և կամ գուցե կհիշես մի քանի տարի անց արդեն մեռած ցանկություններով կամ գուցե ինքդ քո հանդեպ տհաճությամբ: Տհաճությամբ, թե ինչու հենց այն վայրկյանին, երբ ուզում էիր սկսել, մոռացար, ինքնագնահատակինիդ սյունակներից մեկում ավելացնելով հերթական մինուսը:

Ես սկսեցի երբ տանը մարդ չկար: Տանը միայն ես էի: Այն էլ հարց էր ես տանն եմ, թե մի այլ վայրում: Ու եթե անգամ ես տանն եմ արդյոք դա ես եմ: Ասում եմ միայնակ լինելու համար պետք է ազատ ժամանակ ունենալ: Ամբողջ կյանքում ատել եմ ազատ ժամանակը, երբեք ինքը ինձ հանգիստ չէր տալիս, երբ ես ունենում էի ազատ ժամանակ, անընդհատ ստիպում էր անել բաներ, որոնք կլինեին այսօրվա ներդրումները ապագայիս եսում:

Նա կար, նա գոյություն ուներ: Կամ էլ նրա գոյությունը հարկավոր է գոյություն բառով չնկարագրել, քանի որ գոյությունը ինքնին ֆիզիկական ներկայություն է ենթադրում, իսկ նրա դեպքում վստահ չէիր կար արդյոք ֆիզիկական ներկայություն: Նրան չէիր հարցնի ինչպես հայտնվեցիր, նա ուներ այդ հարցի համար միլիոնավոր պատասխաններ և սակայն բոլորը տանում էր մեկ բանի. Միայնություն, ազատ ժամանակ:

Ու ինչու հիշեցի նրան: Ախր հենց հիմա, անգամ երբ ես մտածում եմ նրա մասին նա էստեղ չէ, չկա գոյություն չունի: Կգա երբ ժամանակը չէ, կգա իր ժացույցով, քոնին երբեք չի նայի, կանչես չի գա, կգա երբ ամենաքիչն ես սպասում, երբ ինքդ քեզ բնության հետ համահունչ չես համարում: Կգա ու հենց դա էլ կսկսի ապացուցել, կամ էլ հակառակը: Չես էլ հասկանում ինչ է ուզում:

Մեկ ստորացնում է, տրորում ոտքերի տակ, հիշեցնում ամենաստոր անկյուններդ հիշողություններ, մեկ պարկածդ տեղից էնպես է վեր հանում, որ ինքդ էլ չես հավատում, չես հավատում ու հենց դրանից էլ օգտվելով նորից ստորացնում ու թողնելով նման վիճակում նորից հեռանում: Կամ էլ հակառակը թողնում վերևում և նոր միայն հեռանում: Սակայն չի թողնում մենակ հակառակը, մենակ լինում ես, երբ նրա հետ ես լինում:

Ամեն ծրագիր իր թերություններն ունի: Երբ միառժամանակ չի աշխատում, աշխատում է խափաումներով և հակառակը կան պահեր, երբ այդ ծրագիրը գործում է աներևակայելի անսպասելի չծրագրավորված արագ: Նա հենց այդ վիճակն է: Եվ հիմնականում այդ երկուսը իրար հաջորդում են: Մեկ չես գործում, գտնվում ես ներքևում, ստոր ես ու տկար, մեկ էլ անցնում ամպերի կողքով ու նոր միայն հայտնվում … հայտնվում տանը: Մենակ կամ էլ ոչ մենակ, նա դեռ կողքիս չէ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3070 | 0 | 0
Facebook