Loading...

Articles

Ուրեմն ով եմ ես ...

23:47, Friday, 26 October, 2012
Ուրեմն ով եմ ես ...
     Կարծում ես չի ցավում ... Չէ, պարզապես սովոր է ցավին, ինչպես սովոր է դարբնի ձեռքը կրակին, ինչպես սովոր է անձրևանոցն անձրևին ...
     Չէ, որ պարզապես ցավն էլ հենց նրանում է, որ սովոր է ցավին, սովոր է կրակին, սառույցին ու ոչնչին:
     Ուղղակի տեղն եմ կորցրել:
     Դրա հետ մեկտեղ ինքս ինձ եմ կորցրել, աշխարհն ընկալելու ունակությունս եմ կորցրել, դրա հետ մեկտեղ քեզ եմ կորցրել ...
     Ինքդ էլ վստահ ես, որ ես էլ չեմ ուզել, երևի դու էլ չես ուզել...
     Ինձ կորցնելով ապագաս եմ կորցրել, կորցրել եմ երբևէ քեզ գտնելու կարողությունս, կորցրել եմ վստահելու ունակությունս, կորցրել եմ մարդկանց հասկանալու ու ինձ մոտ զգալու կարողությունս ...
     Ուրեմն ով եմ ես, եթե անցյալս դու ես, ներկաս միայն մտքեր են անցյալի թանաքով, ապագաս կորցրել եմ անցյալի պատճառով ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6058 | 0 | 0
Facebook