Loading...

Articles

Երբ մութ է ...

20:39, Sunday, 08 November, 2015
Երբ մութ է ...
     Կորցրա, որ գտնես: Մոռացիր, որ հիշես:
     Մեկ էլ կզգաս, որ կորցնելը, գտնելը, մոռանալը կամ հիշելը ոչինչ են:
     Ուղղակի պետք էր ինքդ քեզ չբզկտել, սպասել հարմար առիթի ու ամբողջ ուժով գրկել, ոչ թե սեփական ուժերդ սպառել ամեն անգամ դաշտից մի ծաղիկ պոկելով:
     Բարդ է, հա, բարդ ու անհասկանալի: Ապրել է պետք իմ աշխարհով, նայել է պետք իմ կրոնով ...
     Մրսել է պետք գիշերով, անիմաստ սպասել է պետք, ժամեր, ամիսներ ու տարիներ է պետք գլորել ու հասկանալ, որ կարելի է չգլորել, կարելի էր ապրել, վառել սենյակի լույսն ու պարել:
     Հիշողությունները գրկելով ու մութ սենյակում պարկելով ոչ միայն կորցնում ես ապրելու պատճառդ այլ նաև այդքան կարճ կյանքիդ տարիները ... Պարիր ... Հենց հիմա վառիր ներսիդ լույսն ու պարիր ...
     Մի մոռացիր և ոչ մի բան, հիշիր, բայց պարելով հիշիր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3107 | 0 | 0
Facebook