Loading...

Articles

Հիմա խաղում ենք ... Խաղում ենք ես ու դու ...

23:04, Thursday, 08 November, 2012
Հիմա խաղում ենք ... Խաղում ենք ես ու դու ...
     Խաղում եմ ... Վատ, թե լավ. ընտրել եմ ... Ընտրել եմ խաղը ... Նայելով աչքերիդ մեջ խաղում եմ ... Էլ չեմ ամաչում, կորցրել եմ ամոթը: Կորցրեցի մի քայլ առաջ, երբ կորցրեցիր քոնը: Երևի հիմա չհասկանաս էլ, էլ չգտնես էլ ... Երևի հավետ մնաս դերասանին դու ընկեր ...
     Գուցե պիտի մոռանայի ... Քո խաղի կանոնները գուշակելուց հետո, պիտի մոռանայի ... Պիտի գլխիկոր թողնեի ու հեռանայի ...
     Բայց ընտրեցի ... Ընտրեցի ու ընդունեցի քո կանոնները ... Ընդունեցի ու համակերպվեցի ... Հիմա խաղում ենք ... Խաղում ենք ես ու դու ...
     Այսօր կանոնները քոնն են, վաղն էլ են քոնը լինելու ...
     Ու կարևորը ոչ կանոններն են, ոչ էլ հաղթանակը: Կարևորը խաղն է ...
     Ասում են շախմատը թմրանյութի պես կախվածություն է առաջացնում ... Հիմա շախմատ ենք խաղում, կախված ենք խաղից ու պարտվելուց կամ հաղթելուց հետո էլ հինը չենք լինելու, էլի ենք խաղալու ...
     Ես ինքս ջնջեցի իմ երազանքները, ինքս քեզ նվիրեցի, ինքս դատարկվեցի ...
     Հիմա դատարկ եմ խաղում, դրա համար էլ հաղթում եմ, դրա համար էլ մաքուր եմ ... Չնայած կարևորը հաղթանակը չէ, կարևորը խաղալն է, կարևորը անցյալը մաքրելն է ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4376 | 0 | 0
Facebook